ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Արաքսի վրա Իրան-Արցախ կամուրջը նոր սկանդալ է առաջացրել Բաքվում. Lragir.am

May 10, 2020, 3:37 pm

3961

Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը Արաքս գետի վրա Արցախի հետ սահմանին Իրանի կողմից Խուդաֆերինի ՀԷԿ-ի ու կամրջի շինարարության շուրջ:

Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուդը Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է Արցախում «իրանա-հայկական համագործակցությանը» զիջելու մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ ի հեճուկս 2016 թվայանին Ադրբեջանի ու Իրանի միջեւ ստորագրված հիդրոհանգույցների ու ՀԷԿ-ի շինարարության համաձայնագրին, իրանական կողմը կամուրջներ է կառուցում Արաքս գետի վրա: Դեմոկրատական ուժերի խորհուրդն իր կառավարության համաձայնությունը գնահատում է որպես «դավաճանություն Ադրբեջանի ազգային ու պետական շահերին»:

Խուդաֆերին ու Ղըզ Ղալասի հիդրոհանգույցի ու ՀԷԿ-ի շինարարությունն ու օգտագործումը կարգավորվում է ամենաբարձր մակարդակով, Թրենդին ասել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին: Նա ընդգծել է, որ համաձայնագրով արգելվում է այդ հիդրոհանգույցների պահպանությունը փոխանցել երրորդ կողմին:

«1988 թվականին Խորհրդային Միության եւ Իրանի միջեւ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն՝ որոշվել է կառուցել Խուդաֆերին եւ Ղըզ Ղալասի հիդրոհանգույցները եւ ՀԷԿ-ը: 1992 թվականին նախագծերը նորից մշակվեցին: Այն բանից հետո, երբ Հայաստանը օկուպացրեց Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի ու Իրանի համագործակցությունը դադարեցվեց: Հաջորդող շրջանում շինարարություն իրականացրել է միայն Իրանը», ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Այս հարցը բազմիցս դարձել է Բաքվի դժգոհության պատճառը: 2007 թվականին Իրանի էներգետիկայի նախարարը Բաքվում հայտարարել է, որ «եթե մոտ ժամանակներս Ադրբեջանի տարածքների ազատման հարցը չլուծվի, Իրանը ՀԷԿ-ի շինարարությունը կսկսի Հայաստանի հետ»: Նրա խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում էր նաեւ, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Բաքու այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել:

2009 թվականի սկզբին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ կառավարությունը որոշել է միջոցներ հատկացնել ՀԷԿ-ի սարքավորումների ձեռքբերման համար, որը նոր դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում: Ադյուհանդերձ, 2010 թվականի գարնանը ՀԷԿ-ի ջրամբարն արդեն լցված էր:

2016 թվականի փետրվարի վերջին՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս առաջ, Ալիեւը մեկնեց Թեհրան ու նոր համաձայնագիր ստորագրեց, որում նշված էր, որ Ղարաբաղում հայկական ու իրանական կողմերի կառուցվող հիդրոհանգույցները կարող են պատկանել Ադրբեջանին, բայց միայն «տարածքային ամբողջականության» վերականգնումից հետո:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին չհաջողեց վերահսկողություն հաստատել այդ տարածքում, եւ Իրանին ոչինչ չմնաց, քան շարունակել շինարարությունը հայկական կողմի հետ լուռ համագործակցությամբ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա