ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Իսկ Մոսկվայից քմծիծաղ են տալիս. ինչ աստիճանի կարելի է չհարգել Հայաստանը. Lragir.am

May 4, 2020, 2:40 am

3918

Ապրիլի 30-ին Հայաստանի ոստիկանությունը չի կարողացել մտնել Գյումրիի ռուսական բազայի տարածք գտնել ու դատարանում ապահովել ռուս զինվորական Ա. Ռազգիլդիեւի ներկայությունը, որը մեղադրվում է Գյումրիի բնակիչ Ջուլիետտա Ղուկասյանի սպանության մեջ: Դատարանը հերթական անգամ հետաձգեց դատական նիստը: Անցած նիստին բազայի ղեկավարությունը բաց չի թողել Ռազգիլդիեւին, քանի որ նրա համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:

Հայկական արդարադատությունը կուլ է տվել այս աղաղակող փաստը: Բայց սա տիպական է հայ-ռուսական իրավական ու տնտեսական հարաբերություններում տեղի ունեցողի լույսի ներքո: Հայաստանում քննվող գործերի մեծ մասը, ինչպես պարզվում է, չեն կարող բացահայտվել առանց «գործընկերների», այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտնել է Հայաստանում տնտեսական կազմակերպված հանցավորության հետաքննության մասին: Դավթյանի խոսքով, տնտեսական գործունեություն է իրականացվել 100 ֆորմալ սուբյեկտների անունից, եւ դրանք ղեկավարվել են 1-2 կենտրոնից: Դատախազի խոսքով, լուրջ աշխատանք է տարվում, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում: Կա անհրաժեշտություն ստուգելու ու ապացույցներ ձեռքբերելու, որոնք կհաստատեն կամ կհերքեն այս բոլոր օպերատիվ ու փաստական տվյալները:

Գլխավոր դատախազը փաստացի ասում է, որ Հայասստանում սինդիկատի ձեւով գործող համակարգի համար պետք են ապացույցներ այլ երկրներից: Հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական կապերը՝ Երեւանը կարող է նախեւառաջ հույս դնել Մոսկվայի հետ համագործակցության վրա: Բայց Մոսկվան վաղուց ցույց է տվել, որ մտադիր չէ հանձնել յուրայիններին, եւ գլխավոր դատախազի հղումը Ռուսաստանին ավելի շատ նման է ապագայի համար արդարացման: Վաղը կարելի կլինի ասել, որ գործը չի բացահայտվել, որովհետեւ Ռուսաստանը չի տրամադրել «ապացույցները»:

Այն, որ Ռուսաստանը չի օգնելու Հայաստանի նոր իշխանությանը հին սխեմաները ջրի երես հանելու գործում, ի սկզբանե պարզ էր: Հարցն այն է, որ Հայաստանում շատ շրջանակներ այդ հանգամանքն օգտագործում է որպես հայտնի պաշտպանիչ միջոց:

Քննչական մարմինների ներկայացուցիչները դրանով են արդարացնում իրենց անզորությունը: Մարտի 1-ի գործով, օրինակ, նրանք ասում են, որ չեն կարողանում ապացույցներ գտնել, որովհետեւ Ռուսաստանը չի արտահանձնում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Օբյեկտիվորեն, իհարկե, այդ մարդիկ կարող են կարեւոր տեղեկություններ հաղորդել, բայց կասկածներ կան, որ Հայաստանից նրանց բացակայությունը ինչ-որ մեկի համար լավ արդարացում է դարձել:

Ռուսաստանից օգտվում են նաեւ այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները: Լավրովի հայտարարությունը նրանց համար երկնային մանանա է դարձել, եւ հիմա ամեն առիթով մեղադրում են իշխանությանը փուլային տարբերակին համաձայնվելու, Արցախը հանձնելու մտադրության մեջ: Պուտինն էլ, ասում են այդ շրջանակները, կբարձրացնի գազի գինը, եթե բաց չթողնեն Քոչարյանին:

Ինչքան կարելի է չհարգել սեփական ինքնիշխանությունը, որ հայտարարես, որ ամեն ինչ որոշվում է ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում: Որքան կարելի է չհարգել սեփական երկիրը, որ դիմես քո երկրի ԱԳՆ-ին ու հարցնես, թե ինչու չեն թույլ տալիս ռուս մասնագետների մուտքը հայկական կենսալաբորատորիաներ:

Մոսկվայում նայում ու ծիծաղում են. մինչ Հայաստանում ամեն առիթով Մոսկվայի կողմն են նայում, Կրեմլում կարող են հանգիստ լինել ռուս-թուրքական պայմանագրերի համար: Կարելի է չշարունակել դատել Հայաստանում ռուս զինվորականներին ու հանգիստ բարձրացնել գազի գինը:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա