ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Ֆրանսիացի քաղաքագետի կանխատեսումն ու ադրբեջանական դիվերսիան
March 6, 2020, 7:56 pm
4643
Մարտի 2-ին ռուսական «Ռեալիստ» լրատվական գործակալության կայքէջում տպագրված «Էրդողանն Ալիևին դրդում է Արցախի վրա հարձակման. Ֆրանսիացի քաղաքագետ» հոդվածը կարծես թե իրականություն է դառնում: Ֆրանսիացի քաղաքագետ Մարսել Պիերն իր հոդվածում գրում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողություններին զուգահեռ Էրդողանը փորձում է կազմաքանդել իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին հրահրելով վերսկսել ռազմական գործողություններն Արցախում, ինչն էլ իր հերթին նրան հնարավորություն կտա բանակցային սեղանի շուրջ նստել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԿ անդամ պետությունների հետ:
Այսօր առավոտյան՝ ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը ևս մեկ անգամ հաստատում է հոդվածում վերհանված մտքերի ճշմարտացիությունն այն մասին, որ Բաքուն սպասարկում է Անկարայի՝ Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու քաղաքականությանը:
Թեև Ադրբեջանի այդ փորձն ամբողջությամբ տապալվեց հայ դիրքապահների գրագետ գործողությունների շնորհիվ, և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ շպրտվեց ելման դիրք, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ հակառակորդի այդ ռազմական «զբոսանքին» նախորդել էր ակտիվ ինֆորմացիոն արտահոսքը. օրեր շարունակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին շրջանառում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին: Իրենց ագրեսիվ գործողությունները քողարկելու նպատակով այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակեցին կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբրև հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:
Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ Էրդողանն այցելել էր Ադրբեջան, և, ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ, երկու եղբայրական տերությունների ղեկավարների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանում իրավիճակն արհեստականորեն լարելու մասին՝ ի օգուտ Թուրքիայի:
Վերոնշյալը հստակորեն ապացուցում է, որ դիվերսիոն գործողությունը կոնկրետ քաղաքական հետաքրքրությունների շրջանակում պլանավորված քայլ էր:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ