ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

April 23, 2025, 6:27 pm

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին

April 23, 2025, 2:43 pm

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

April 22, 2025, 10:58 pm

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

April 22, 2025, 6:10 pm

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

April 22, 2025, 2:57 pm

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները

April 22, 2025, 1:21 pm

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ի ԶՈՐՈՒ Է

February 27, 2020, 5:40 pm

3546

Արցախի Հանրապետությունը պատրաստվում է ընտրությունների: Հայաստանի Հանրապետությունում երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված նոր իրողությունների համատեքստում այս ընտրություններն կարևոր և շրջադարձային նշանակություն ունեն:

Մենք իրավացիորեն հպարտանում ենք այն բանով, որ Հայաստանի ժողովուրդը առանց բռնության հեռացրեց նախորդ իշխանություններին և իր կամարտահայտության միջոցով ձևավորեց նոր՝ իր կամքն արտահայտող իշխանություն:

Բարեբախտաբար Արցախն հնարավորություն ունի առանց հեղափոխական միջոցների ձևավորելու նոր իշխանություններ, և սա չափազանց կարևոր է, որովհետև բոլոր պարագաներում Արցախի Հանրապետությունը պետք է զերծ մնա անհարկի ցնցումներից: Սա պարզ ճշմարտություն է, և կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը հրաշալի հասկանում են: Ինչու եմ ասում «կարծես թե», որովհետև սրա կարևորության գիտակցումը տրամաբանորեն պետք է բերեր նրան, որ արդեն սկսված քարոզարշավը կրեր բացառապես ծրագրային դրույթների, Արցախի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված ծրագրերի քննարկման ու ներկայացման բնույթ: Սակայն, առայժմ, ցավոք սրտի, որոշ կուսակցությունների ու թեկնածուների մոտեցումներում գերիշխան են սև PR տեխնոլոգիաները (կեղծ, ստահոդ լուրեր, անձնական բնույթի որակումներ և այլն), որոնք շարունակելու պարագայում առաջին հերթին հենց իրենք են վարկաբեկվելու, որովհետև համոզված եմ, որ արցախցին հրաշալի ճանաչում է բոլորին, գիտի բոլորի անցած ճանապարհը և հիանալի հասկանում է, թե ով կարող է տալ իրեն այնքան անհրաժեշտ անվտանգության ու բարեկեցության իրական երաշխիքները: Այս առումով չափազանց ուշագրավ ու գնահատելի է Արցախի հերոս, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից հիմնված «Միասնական Հայրենիք» կուսակցության կողմից իրականացվող քարոզարշավը: Տակավին վերջերս ձևավորված այս քաղաքական թիմն արդեն հասցրել է ապացուցել իր ուժն ու կենսունակությունը՝ իշխանությունների կողմից իրականացվող աննախադեպ ճնշումների պայմաններում հավաքելով ավելի քան 25 000 ստորագրություն՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների: Իրենց առաջնորդի նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի որոշումն անգամ երիտասարդ, ինտելեկտուալ թիմին ստիպեց ոչ թե չարանալ, այլ նոր ու անսպասելի լուծումներ գտնել: Թե՛ հավակնոտ ու միաժամանակ իրատեսական ծրագիրը, թե՛ գրագետ ու հավասարակշռված քաղաքական քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նոր ասպարեզ եկած այս կուսակցությունն ի զորու է համակարգելու Արցախի համար կենսական անհրաժեշտություն դարձած արմատական բարեփոխումները:

Ակնհայտ է, որ Արցախի գործող իշխանությունները՝ ՀՀ նախկին իշխանության դրածոներն ու կամակատարները, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելու են իրենց վերարտադրությունն ապահովելու համար, և դրա միակ հակաքայլը Սամվել Բաբայանի և «Միասնական Հայրենիք» կուսակցության շուրջ համախմբվելն է:

Վստահ եմ, որ Արցախի մեր հայրենակիցները կտրուկ կմերժեն նախկինների այս ձգտումները և կքվեարկեն հանուն իրենց և իրենց երեխաների ապագա բարօրության և անվտանգության:

Գևորգ Տեր-Գևորգյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա