ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են. երկրորդ փուլ և անսպասելի հարված. Lragir.am

February 18, 2020, 9:33 pm

4156

Ռուսաստանն ու Թուրքիան Մոսկվայում սկսել են պատվիրակությունների բանակցության երկրորդ փուլն Իդլիբի իրավիճակի շուրջ: Անկարայում տեղի ունեցած առաջին փուլից հետո ռուսական պատվիրակությունը հեռացել էր առանց որեւէ պայմանավորվածության: Ինչպե՞ս կհեռանա թուրքական պատվիրակությունը Մոսկվայից:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ասել էր, թե Իդլիբում կա փոխըմբռնում ռուսական եւ թուրքական զինվորականության միջեւ, տեղեկատվության փոխանակում եւ այլն: Այդ դեպքում ինչու՞ չի հաջողվում գալ քաղաքական պայմանավորվածության: Հազիվ թե Իդլիբի շուրջ բախումը լինի խաղարկվող թատրոն: Ի վերջո, տեղի ունեցողը՝ Սիրիայի բանակի ռազմական հաջողությունը բավական լուրջ է, առավել եւս, որ այնտեղ է նաեւ Իրանը:

Ըստ ամենայնի, Էրդողանի դանակը հասել է ռուսական ոսկորին: Թեեւ իհարկե մեծ հարց է, թե որքան է պինդ այդ ոսկորը: Համենայն դեպս ակնառու է, որ Մոսկվան չի կոշտացնում քաղաքական հռետորաբանությունը: Չի բացառվում, որ Կրեմլը սպասում է Էրդողանի վրիպելուն: Բայց փորձը ցույց է տվել, որ Էրդողանը չի վրիպում: Համենայն դեպս չվրիպեց, երբ 2015-ի նոյեմբերին Սիրիայի սահմանին խոցեց ռուսական ռազմական օդանավը, չվրիպեց, երբ դրա առիթով գժտությունից հետո արդեն հաշտության պայմաններում Անկարայում սպանվեց ՌԴ դեսպան Կառլովը:

Ներկայում էլ Անկարան թերեւս չի վրիպում, երբ օրինակ սպառնում է Ռուսաստանի դեսպան Երոխովին: Դեսպանը կրկին հայտարարել է իր հասցեին սպառնալիքների մասին: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ դեսպանատունը դիմել է Անկարային՝ անվտանգությունն ուժեղացնելու համար:

Միաժամանակ, Մոսկվայում բանակցության երկրորդ փուլը մեկնարկում է Դոնբասում իրավիճակի անսպասելի եւ կտրուկ սրացմանը: Անջատականները գրոհել են ուկրաինական դիրքերը, կան կորուստներ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրավիրել է ԱԽ արտակարգ նիստ:

Օրեր առաջ Էրդողանն Ուկրաինա կատարած այցին ուկրաիներեն հնչեցրեց «Փառք Ուկրաինային» զինվորական ողջույնը: Այցն անկասկած մեսիջ էր Մոսկվային:

Մյուս կողմից, ուկրաինայի ուղղությամբ պատասխանն իր մեջ պարունակում է նաեւ սլաք դեպի Արեւմուտք: Ինչ է ուզում Ռուսաստանը: Արեւմուտքից հավելյալ ճնշու՞մ Թուրքիայի նկատմամբ, թե՞ հակառակը՝ որպեսզի մենակ թողնեն Թուրքիայի հետ, չբարդացնելով Անկարա-Մոսկվա նոր պայմանավորվածությունը, քանի դեռ Էրդողանը դարձյալ չի սպանել որեւէ ռուսաստանցու:

Այդ ֆոնին, Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բաց բանավեճը կարծես թե ռուս-թուրքական լարումը Կովկասում չկուտակելու նկատառում ուներ: Արդյոք դա էր նաեւ պատճառը, որ հարվածը գնաց Ուկրաինայի ուղղությամբ: Հայաստանից պահանջվում է չափազանց աչալրջություն, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ հայ-թուրքական սահմանին, որտեղ ռուս սահմանապահներն են ու ռուսական ռազմակայանը:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա