ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ազատամարտիկների Դաշինքի ուղերձը Միասնական Հայրենիք կուսակցության համագումարին
February 10, 2020, 9:17 pm
5233
Միասնական Հայրենիք կուսակցության արտահերթ համագումարի սիրելի պատվիրակներ. Ազատամարտիկների Դաշինքը ողջունում է բոլորիդ և հաջողություն է մաղթում ինչպես կուսակցության ընթացիկ համագումարի, այնպես էլ ձեր մյուս բոլոր ազգանպաստ ձեռնարկումների մեջ:
Ազատամարտիկների Դաշինքը, իսկ մինչ կազմակերպության ձևավորումը, դրա հիմքը կազմող տասնյակ անվանի հրամանատարներն ու հարյուրավոր ազատամարտիկները ավելի քան քսան տարի պայքարել են մեր երկրում արդարության իրավահավասարության ու ժողովրդավարության հաստատման համար: Արտաքին թշնամու դեմ համոզիչ հաղթանակ տարած ու հաղթանակով տուն վերադարձած մեր ընկերները ստիպված էին հիմա էլ տանը, ասել է թե փողոցներում ու հրապարակներում պայքարել ներքին թշնամու՝ երկրի իշխանությունը ապօրինաբար բռնազավթած, ինքնիրավչության, կոռուպցիայի ու գանձագողության մեջ թաթախված վարչախմբի դեմ: Թե՛ 2008 թվականի մարտյան դեպքերի, թե՛ դրան հաջորդած ժողովրդական շարժումների և թե 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ մենք մշտապես կանգնած ենք եղել պայքարող ժողովրդի կողքին, ավելին՝ մեր շարքերը որպես ջրբաժան են ծառայել պայքարող ժողովրդի ու մահակավոր ոստիկանության միջև: Մենք չենք ընկրկել պատերազմի ժամանակ, չենք ընկրկում հիմա, երբ հանցագործ նախկինները ռևանշի վտանգավոր դավեր են նյութում, փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, չենք ընկրկելու նաև ապագայում: Սա սոսկ հայտարարություն չէ, ոչ էլ նույնիսկ քաղաքական դիրքորոշում. սա մեր տեսակի կենսակերպն է, և հենց սա է պատճառը, որ երբ Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, Ազատամարտիկների Դաշինքն իր անվերապահ աջակցությունն ու սատարումը հայտնեց նրան և իր քաղաքական թիմին: Սիրելի բարեկամներ. մեզանից շատերը պատիվ են ունեցել կռվելու Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո և ճանաչում են նրան ոչ միայն որպես տաղանդավոր հրամանատարի և հավատարիմ մարտական ընկերոջ, այլևս որպես չափազանց բարդ ու հակասական իրավիճակներում արագ կողմնորոշվող և համարձակ ու յուրօրինակ որոշումներ կայացնող գործչի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախյան ազատամարտի ամենածանր շրջանում, երբ հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերը լրջորեն սասանել էին մեր պաշտպանական բնագծերը, հենց Սամվել Բաբայանը կարողացավ ի մի բերել շփոթված, որոշ դեպքերում նաև բարոյալքված ջոկատներն ու զորամիավորումներ և ոչ միայն կանգնեցրեց, այլև հետ շպրտեց արագորեն առաջ շարժվող թշնամուն: Սամվել Բաբայանի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսօր արդեն խոսքը ոչ թե գեներալի կամ ոչ միայն գեներալի, այլև մեր խորին համոզմամբ՝ Արցախի ամենաառողջ ու կարող ուժերից մեկի՝ Միասնական Հայրենիք կուսակցության նախագահի մասին է՝ վկա աննախադեպ ճնշումների պայմաններում ձեր քաղաքական թիմի կողմից փայլուն կերպով իրականացված ստորագրահավաքը:
Սիրելի բարեկամներ, վերահաստատելով Ազատամարտիկների Դաշինքի անվերապահ աջակցությունը, մեր բոլոր մարտական ընկերների անունից վստահեցնում ենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք նախընտրական, ընտրական ու հետընտրական գործընթացներին և կտրուկ հակազդելու ենք ցանկացած անօրինականության: Աստված պահապան մեր ժողովրդին և մեր միասնական հայրենիքին:
Ազատամարտիկների Դաշինքի վարչություն 9.02.2020թ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ