ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

April 23, 2025, 6:27 pm

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին

April 23, 2025, 2:43 pm

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

April 22, 2025, 10:58 pm

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

April 22, 2025, 6:10 pm

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

April 22, 2025, 2:57 pm

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները

April 22, 2025, 1:21 pm

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

Ադրբեջանական ֆիասկոն ԵԽԽՎ-ում. ԱՐՄԵՆՊՐԵՍ

February 2, 2020, 1:40 am

2786

Ստրասբուրգում հունվարի 27-31-ը տեղի ունեցավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որն ընթացավ շատ հագեցած օրակարգով, բուռն քննարկումներով, ինչպես նաև Ադրբեջանի համար ոչ այդքան հաճելի զարգացումներով:

Նախևառաջ նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց մի շարք հաջողություններ գրանցել. ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Էդմոն Մարուքյանը, Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ՝ Սոս Ավետիսյանը, ALDE խմբակցության փոխնախագահ՝ Հովհաննես Իգիթյանը։ Նման կարևոր պաշտոններում հայ խորհրդարանականների ընտրությունը կարելի է մի կողմից պայմանավորել խորհրդարանական համագործակցության այս ձևաչափում հայկական կողմի իրականացրած ակտիվ աշխատանքով, մյուս կողմից՝ ՀՀ ժողովրդավարական իմիջի բարձրացմամբ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «դիրքերի ամրապնդումը» հավելյալ հնարավորություններ կարող է ստեղծել ՀՀ շահերի առաջմղման,  Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև թուրք-ադրբեջանական լոբբիստական ջանքերի հակազդման տեսանկյունից:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության կողմից տարածվեց նաև գրավոր հայտարարություն Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի և քսենոֆոբիայի ու ռասիզմի դատապարտման վերաբերյալ։ Եվրոպական այդ կարևոր հարթակում նման հայտարարության տարածումն, անշուշտ, կարևոր է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այդ ցավալի պատմական իրողությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը, ապա ձմեռային նստաշրջանի օրակարգում, ի սկզբանե, ներառված էին Բաքվի համար մի շարք ցավոտ հարցեր, ինչից, բնականաբար, չէին կարող չօգտվել նաև հայ խորհրդարանականները:

Մասնավորապես, ԵԽԽՎ կողմից ընդունված «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» բանաձրում անդրադարձ էր կատարվում ԵԽ անդամ երկրներում  մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերին: Փաստաթղթում բացասական շեշտադրումներով հիշատակվում էր նաև հարևան Ադրբեջանը: Բանաձևի հեղինակներն արձանագրում են Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված խնդիրները, լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումները՝ կոչ անելով «արմատապես փոխել փաստացի թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է մամուլի ազատությունը»։

Ադրբեջանի համար մյուս, առավել ցավոտ հարցը «Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերի մասին» բանաձևն էր, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Բանաձևի հիմքում ընկած էր իսլանդացի պատգամավոր, լրագրող Թորհիլդուր Սուննայի կողմից ներկայացված զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը խնդրահարույց է դեռևս այդ երկրի՝ ԵԽ-ին անդամակցության պահից ի վեր և, չնայած վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերին, Ադրբեջանում այս խնդրի առնչությամբ դեռ շատ անելիք կա՝ խնդիրը լիովին կարգավորելու համար։

ԵԽԽՎ-ն, կասկածի տակ չդնելով Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բանաձևում ամրագրված խախտումների ուղղությամբ արդար քննություն կազմակերպել և ազատ արձակել նրանց, ովքեր քաղբանտարկյալներ կճանաչվեն։ Հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, չնայած բարձրացրած «հիստերիային», չկարողացան կասեցնել բանաձևի ընդունումը: Խնդիրն այն էր, որ եթե նախկինում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության շնորհիվ ադրբեջանական պատվիրակությունը առավել հեշտ էր «դիմակայել» նման զեկույցներին, ապա «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո Ադրբեջանի պատվիրակությունը համեմատաբար թուլացրել է իր ազդեցության լծակները (այս մասին է վկայում անգամ բանաձևի քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը՝ 82 կողմ, 28 դեմ, 6 ձեռնպահ)։

Այսպիսով, ամփոփելով պետք է նշենք, որ Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների, քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևերի ընդունումը մի կողմից կարևոր է Ադրբեջանում գործող ավտորիտար համակարգի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչության տարբեր միֆեր չեզոքացնելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության ակտիվությանը, ապա նման ակտիվ գործելաոճը ԵԽԽՎ-ում պետք է հետևողականորեն պահպանել։ Հատկանշական է, որ ձմեռային այս նստաշրջանն ադրբեջանական պատվիրակության ներկայիս կազմի համար թերևս վերջինն էր, և Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում կներգրավվեն «առավել կոմպետենտ» պատգամավորներ։

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա