ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

ՀՀ–ում մեքենաների թանկացում չի սպասվում. ներկրված մոտ 60,000 մեքենա դեռ չի վաճառվել, իսկ ղազախներին մեքենաներ վաճառած ՀՀ քաղաքացիների համար չեն կարող խնդիրներ առաջանալ. Մ. Մելքումյան

January 26, 2020, 6:22 pm

14806

Ավտոներկրողները պետք է իրենց ռիսկերը կանխատեսեն և քիչ շահութաբերությամբ վաճառեն ավտոմեքենաները, որովհետև չեմ կարծում, թե թանկացում կլինի. շուկան գերհագեցած է, և երկրորդ՝ 2020 թ. հունվարի 1-ից հետո մինչև 3-7 տարեկան մեքենաներն իրավաբանական անձով ներկրման դեպքում մաքսազերծման էական տարբերություն չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Պետք է քիչ շահութաբերությամբ կարողանան դուրս գալ այս վիճակից: Այսինքն՝ իրենք չեն կարող այդ մեքենաները ամիսներով պահել: Պետք է յուրաքանչյուրն իր ռիսկերը հաշվի առնելով իրացնի, որովհետև չեմ կարծում, որ այդ տասնյակներով մեքենաները 1-2 տարի պետք է պահել, տեսնել՝ ինչ է լինում»,- ասաց նա:

2019 թ. Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից մոտ 50-60 հազարը, ըստ Միքայել Մելքումյանի, դեռևս վաճառված չէ:

«Մարդիկ մտածել են, որ հունվարից հետո պետք է թանկանա, մեքենաները պահել են, որպեսզի հետո թանկանա և վաճառեն, բայց չեմ կարծում, որ թանկացում լինի: Նախ՝ շուկան գերհագեցած է, երկրորդ՝ իրավաբանական անձով էական թանկացում չի լինելու: Հիմա եթե իրավաբանական անձով ներկրեն 3-րդ երկրներից, գների մեջ էական տարբերություն չկա, մինչև 3 տարեկանները տալու է 5 տոկոսի տարբերություն, մինչև 5-7 տարեկան մեքենաները 10 տոկոսի տարբերություն: Ֆիզիկական անձանց համար են շատ բարձր մաքսազերծման տոկոսադրույքները»,- նշեց պատգամավորը:

Հայ ավտոներկրողները, մեծամասամբ, Ղազախստանի քաղաքացիներին վաճառելու նպատակով էին այսքան մեծ թվով մեքենաներ ներկրել, սակայն ղազախական «ԿՏԿ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ղազախստանի իշխանություններն օտարերկրյա համարանիշներով վարորդներին հորդորում են մեքենաները հաշվառման կանգնեցնել կամ մեքենաները վերածել ավտոպահեստամասերի և վաճառել դրանք: Նման կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է ոչ միայն օտարերկրյա պետհամարանիշներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների աճի, այլև դրանցով հանցագործությունների թվի աճի պատճառով: Ղազախստանում այժմ առկա է մոտ 200,000 այլ պետությունների պետհամարանիշներով մեքենաներ:

Իսկ Հայաստանի շուկան, Միքայել Մելքումյանի կարծիքով, այդքան մեքենաների պահանջարկ չունի. «Ով ինչ առնելու էր, հիմնականում ձեռք է բերել: Շուկան գերհագեցած է և կամաց-կամաց պետք է իրացվի: Պահանջարկի փոփոխություն կա տնտեսագիտության մեջ. եթե գինն իջնում է, պահանջարկը մեծանում է, այնպես որ, պետք է նայենք շուկայում ընթացող գործընթացներին»,- ասաց նա:

Ղազախական «ԿՏԿ» լրատվամիջոցը, փոխանցելով Ղազախստանի իշխանությունների խոսքերը, նշում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանի քաղաքացիներին մեքենաներ վաճառել և այժմ հայերը կարող են խնդիրների առաջ կանգնել: Մասնավորապես, 3-րդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող մեքենաների դեպքում մաքսատուրքերը բարձրացվել էին 2015-ից, սակայն Հայաստանին արտոնություն էր տրվել և միասնական դրույքաչափը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2020–ի հունվարի 1-ից:

Մինչ այդ, Ղազախստանի քաղաքացիները տարբեր ճանապարհներով՝ ժամանակավոր կացություն ստանալով, կարողացել են Հայաստանում էժան մաքսազերծված ավտոմեքենաներ ձեռք բերել, սակայն այժմ ստիպված են այդ մեքենաները հաշվառման կանգնեցնել Ղազախստանում: Այժմ ղազախ վարորդները դիմում են ոստիկանություն՝ նշելով, որ մեքենա վաճառողներն իրենց խաբել են: Ղազախստանի ՆԳՆ-ում նաև ստեղծել են հատուկ խումբ՝ Երևանում ստուգում անցկացնելու նպատակով:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չի կարծում, թե ավտոմեքենաներ վաճառած հայերի համար կարող են խնդիրներ առաջանալ:

«Եվրասիական միությունն ընդհանուր տնտեսական տարածք է, այսինքն, մաքսային սահմաններ չկան: Ինչ է եղել, 3-րդ երկրներից ավտոմեքենաները բերել են, գինը եղել է շատ ավելի էժան, քան Ղազախստանում, ոչ մի ապօրինի բան չեն արել: Վաճառելը պայմանական է ասված, երկրորդն էլ՝ նույն տարածքն է, նույն տարածքում դու մաքսային խնդիր չունես: Օրինակ՝ ես իմ տրանսպորտային միջոցով գնացել եմ տվյալ պետություն աշխատելու, որևէ խնդիր չի առաջանում»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ղազախստանի կառավարությունը ներքին օրենսդրությամբ պետք է կարգավորի երկրի ներսում հայկական պետհամարանիշներով մեքենաների շահագործման խնդիրը, բայց օրենսդրական փոփոխությունը չպետք է հակասի ԵԱՏՄ պարտավորություններին:

«Պետությունն ինքնուրույն է իր օրենսդրությունն ընդունելու հարցում, սակայն եթե կա ԵԱՏՄ-ի նկատմամբ պարտավորություն, իր օրենսդրությունը չպետք է հակասի այդ պարտավորությանը: Ղազախստանի կառավարությունը պետք է որոշի՝ Ղազախստանում գտնվող հայկական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ ինչ է կիրառում, որը չի կարող հակասության մեջ մտնել օրենսդրության հետ: Ես ինչքան գիտեմ, իրենք ուզում են ինչ-որ մի տուրք սահմանել, որն այնտեղ վճարեն Ղազախստանի քաղաքացիները, որպեսզի կարողանան գրանցել արդեն իրենց պետհամարանիշով»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը հայ ավտոներկրողների համար այլ խնդիր է տեսնում: Ղազախստանի քաղաքացիները բացի Հայաստանում ժամանակավոր կացություն ստանալուց և այդկերպ մեքենա ձեռք բերելուց, այլ ճանապարհներով էլ են մեքենաներ տեղափոխել Ղազախստան:

«Այդ մեքենաները մնացել են ՀՀ քաղաքացիների անունով, գրանցել են ինչ-որ մի գյուղի բնակարանի կամ տարածքի վրա և գնացել են: Գիտեմ, որ Լոռու և Տավուշի մարզի տարբեր համայնքներում տասնյակներով մեքենաներ են գրանցվել նույն հասցեների վրա: Հիմա քանի որ ՀՀ պետհամարանիշներով են, այդ գույքահարկերը հավաքվելու է մեր քաղաքացիներից: Մենք նախ պետք է լուծենք մեր քաղաքացիների գույքահարկերի հարցը, որ ինքը չի շահագործում մեքենան, այն Ղազախստանում է, բայց գույքահարկն այստեղ է հաշվարկվում»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Նյութի աղբյուր. Tert.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա