ԼՐԱՀՈՍ

լրահոս

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

April 23, 2025, 6:27 pm

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին

April 23, 2025, 2:43 pm

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

April 22, 2025, 10:58 pm

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

April 22, 2025, 6:10 pm

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

April 22, 2025, 2:57 pm

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները

April 22, 2025, 1:21 pm

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

November 12, 2019, 3:27 pm

3116

Ազգային ժողովի քառօրյա նիստն այսօր թեժ մթնոլորտում է մեկնակել։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է Ընտանեկան օրենսգրքում իր առաջարկած փոփոխությունները։ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունը գրանցելու արգելքին։

«Ինձ ասում են՝ Սահմանադրության մեջ գրված ա, որ կինն ու տղամարդը․․․ ես էլ ասում եմ՝ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե իրավական նորմում եթե եզրույթը գրված է եզակի, ապա դա կարող է նաև հասկացվել հոգնակի։ Այս տրամաբանությամբ վաղը-մյուս օրը երկու սեռափոխված անձ, եթե որոշեն իրենց սերը սրբագործել զագսի մարմնում, գնալու են ասեն՝ խնդրում ենք, մեր ամուսնությունը գրանցեք, զագսը մերժելու ա, տանելու են Վարչական դատարանում վիճարկեն։ Եկեք Ընտանեկան օրենսգրքում այս հարցը կարգավորենք։ Ինձ ասում են՝ ոնց են ստուգելու, որ անձը սեռափոխված ա, հիմա ես այստեղից ոնց ցույց տամ ոնց են ստուգելու։ Մեխանիզմներ կան, ժողովուրդ ջան»,- ասաց նա։

Գլխադասային հանձնաժողովը Գևորգ Պետրոսյանի այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։ ԱԺ լիագումար նիստում նախագիծը քվեարկության դրվեց, այն չընդունվեց։ Կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

Գևրոգ Պետրոսյանը քվեարկության ներկայացրեց մյուս նախագիծը, որը ուղղված է սեռափոխված ու նույնասեռական անձանց կողմից երեխա որդեգրելու արգելքին։ «Բա այստեղ ի՞նչը ստուգենք։ Մենք նահապետակամն ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ավանադապաշտ ենք, ինչի՞ ենք մոռացել այս ամենը։ Մենք չենք ասում՝ տվեք սպանեք էդ մարդկանց։ Ամուսնությանը դեմ եղաք, գոնե որդեգրմանը կողմ եղեք։ Էդ ով որ դեմ ա քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ լիներ»,- ասաց Պետրոսյանը։

«Ի՞նչ եք խոսում»,- նրան ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում՝ դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում․․․ Էդ ինչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձևն արդեն չափ ու սահման չունի։ Հիմա մեկը հելնի ասի՝ էս օրենքին ով դեմ քվեարկի, իրա ընտանիքում ըսենց-ընե՞նց»,- բարկացավ Արարատ Միրզոյանը։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա