ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Մարդը 5 րոպե առաջ ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում». Դավիթ Սանասարյան

October 29, 2019, 2:34 am

3473

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը չի ողջունում այսօր դատարանի կայացրած որոծումը. «Դատավորն ինքն ասաց, որ սա մի տարի չի տևելու, երկար է տևելու, իսկ դա նշանակում է, որ ես երկար ժամանակ զրկվելու եմ վաստակելու իմ իրավունքից։ Բնականաբար, բացի այն, որ ֆինանսական խնդիրներ եմ ունենալու, նաև՝ իմ մասնակցությունը պետական կառավարման ոլորտի այս կարևոր շրջանում բացակայում է, ինչը, կարծում եմ, սխալ է և շատերը հենց դա էին ուզում և նախաձեռնվեց այս ամեն ինչը»,-Factor TV-ի եթերում այսօր ասել է Սանասարյանը:

Նա ենթադրում է, որ իր շուրջ տեղի ունեցող ողջ գործընթացը որոշ ուժերի, և նրանց հետևում կանգնած ուժերի «ձեռքի գործն է»:

«ԱԱԾ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։ Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում»,-ընդգծել է Դավիթ Սանասարյանը:

Նա նշել է, որ ընտրությունների օրերին համայնքի բնակիչներից է տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են Վստրեչի Ապերը, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն, հակառակ դեպքում` խնդիրներ կունենան։

«Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել։ Այս մասին տեղյակ եմ պահել վարչապետին, տեղյակ եմ պահել Վանեցյանի այլ գործողությունների մասին ևս, մասնավորապես՝ նա պարտադրում էր ամեն տեղ աշխատանքի ընդունել իր թեկնածուներին, տեղյակ եմ պահել, որ երբ նա դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում Ռուբեն Հայրապետյանին պատկանող ծաղկի շուկան ժառանգություն անցավ Արթուր Վանեցյանին։ Ես ասել եմ, որ անընդունելի է այս ամեն ինչը։ Դուք վաղն առավոտյան գնացեք ծաղկի շուկա և փորձեք ծաղիկ գնել, տեսե՛ք՝ Ձեզ ՀԴՄ տալի՞ս են, թե՝ ոչ։ Եթե Ռուբեն Հայրապետյանից չի անցել Արթուր Վանեցյանին, փաստն այն է, որ նրա ընտանիքին է պատկանում։ Արթուր Վանեցյանը նաև փորձել է իմ մոտ ընդունել մարդկանց աշխատանքի, բայց մերժում է ստացել տարբեր պատճառներով, և նա սկսեց ուրիշ քայլեր իրականացնել»,-ասել է Սանասարյանը:

Եթերի ընթացքում նա նաև նշել, որ իր համար տարակաուսելի թր, երբ ինքն այսօր դատարանից դուրս գալիս տեսել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ռուսական պետհամարանիշներով «Տոյոտա» մակնիշի մեքենայով. «Նա սլանում էր Արշակունյաց փողոցով; Ինձ համար սա ոչ թե հակապետական է, այլ մարդը 5 րոպե առաջ երկրի ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում»,-նշել է Դավիթ Սանասարյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա