ԼՐԱՀՈՍ
լրահոս
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին
April 23, 2025, 2:43 pm
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Երբ մատների արանքից հոսում-հեռանում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
October 29, 2019, 12:52 am
4590
՞ւ և մինչև ե՞րբ: Նորից սկսել ենք ապրել իրադարձություններով հարուստ ժամանակներում, և ինչպես անկախությունից ի վեր բոլոր նմանատիպ շրջադարձային ժամանակներում, սկսել ենք առանց հետևանքների մասին լրջորեն խորհելու, կոպիտ ասած, իրար միս ուտել: Անշուշտ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր երկրի համար իսկապես մտահոգ մարդիկ իրենց հարց են տալիս. Լավ ինչո
Երբ կրկին ու կրկին մտածում եմ, թե ինչ և ինչու է տեղի ունենում, ցավոք գալիս եմ այն եզրակացության, որ նույնիսկ այսքան սպասված հեղափոխությունից ասեմ, թե իշխանափոխությունից հետո անգամ, մեզ դարձյալ շատ կարևոր մի բան է պակասում, և դա, որքան էլ պարզունակ հնչի, պետական մտածողությունն է: Անկախության գրեթե երեսուն տարիների ընթացքում, մենք այդպես էլ չկարողացանք այս գիտակցությունը սերմանել մեր քաղաքացու մեջ: Բացառություն կարելի է համարել միայն 90-ականների սկզբի մի քանի տարիները, երբ մեր մի քանի պետական-քաղաքական գործիչների հավաքական պետական մտածողության շնորհիվ կարողացանք ապահովել Հայաստանի անկախությունն ու արցախյան հաղթանակները: Ցավոք այդ կարճատև փուլին հաջորդած ժամանակաշրջանում մեզանում առաջացան ու արմատավորվեցին սկզբում կեղծ-ազգային, ապա նաև կուսակցական ու կլանային շահերը: Մենք սկսեցինք տեղին-անտեղի ազգս, երկիրս, հայրենիքս ասել ու էդ ընթացքում, մատների արանքից հոսող ջրի պես, աստիճանաբար հոսեց -հեռացավ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ;
Մենք հիմա անթիվ-անհամար ազգային ու կուսակցական գործիչներ ունենք, մինչդեռ իրական պետական գործիչներին մատների վրա կարելի է հաշվել:
Նույն պատկերն է նաև Արցախում: Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, մենք դարձյալ կասկածելի կենսագրությամբ, անհետագիծ ու պետական մտածողությունից զուրկ գործիչների միջև փորձում ենք ընտրություն կատարել, փորձում ենք դրանցից «առաջնորդներ» ձուլել, մինչդեռ իրական պետական ու ռազմա-քաղաքական գործիչ Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը, ում հմուտ հրամանատարությամբ կռվեցին Արցախյան հերոսամարտի բազմաթիվ հաղթանակները և ով անուրանալի ներդրում ունի Արցախի պետականաշինության ու բանակաշինության գործում, պարզվում է արցախցի չէ, և Արցախում ընտրվելու իրավունք չունի:
Ուշքի՛ եկեք պարոնայք: Եթե մենք, բոլոր հնարավոր միջոցներով, չկարողանանք վեր կանգնել մեր մանր-մունր կլանային շահերից ու պետական շահը գերխնդիր չդարձնենք, այս խառը ու բարդ ժամանակներում, աստված մի արասցե, կկորցնենք այդքան զոհողությունների գնով ձեռք բերված պետականությունը, իսկ 21-րդ դարը մեզ այլևս նորն ունենալու հնարավորություն չի տա:
Գևորգ Տեր-Գևորգյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ