ԼՐԱՀՈՍ
լրահոս
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին
April 23, 2025, 2:43 pm
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրի. Կոնգրեսական Փալոն
October 4, 2019, 9:56 pm
2921
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրված ժողովրդավարական զարգացումները: Հայկական հարցերը մշտապես բարձրաձայնող կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: Փալոնը կարծում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չպետք է տրամադրի որևէ ռազմական աջակցություն: «Արմենպրեսի»-ի հետ զրույցում Փալոնը խոսեց այս և այլ կարևոր հարցերի մասին:
-Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այն անձնվեր աշխատանքի համար, որ կատարում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատում՝ հայ ժողովրդին առնչվող հարցերի բարձրաձայնման գործում: Ինչպես եք գնահատում Ձեր այցելությունը Հայաստան և Արցախ: Կնշեք Ձեր հանդիպումներից ստացած այն գլխավոր ուղերձներից մեկը, որ Ձեզ հետ կտանեք ԱՄՆ։
-Մենք, երբ ասում եմ մենք, ի նկատի ունեմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, շատ ուրախ և գոհ ենք թավշյա հեղափոխության արդյունքներով: Մենք տեսնում ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքներով Հայաստան ավելի ժողովրդավար է, կենտրոնացել է օրենքի գերակայության, կոռուպցիայի վերացման վրա: Այցի օրակարգի մի մասն էր կազմում հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի և խորհրդարանի անդամների հետ, որոնք ընտրվել են թավշյա հեղափոխությունից հետո: Եվ ցանկանում եմ փոխանցել, որ ջանքեր գործադրենք, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը և Վաշինգտոնն ավելի շատ սատարեն Հայաստանին՝ տնտեսության, առևտրի, անվտանգության բնագավառներում: Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է:
-Արցախում դուք շեշտել եք ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Բայց մենք գիտենք Բաքվին Պենտագոնի աջակցության կտրուկ աճի մասին: Օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարին ու Պաշտպանության նախարարին ուղղված նամակում դուք եւ այլ ներկայացուցիչներ պահանջել էիք անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Ինչ սպասելիքնե՞ր ունեք:
-Ես կարծում եմ, որ մենք Ադրբեջանին ռազմական որևէ օգնություն չպետք է տրամադրենք, քանի որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, և այդպես իրեն դրսևորեց բոլորովին վերջերս՝ 2016-ին: Նրանք ԱՄՆ-ից չպետք է ստանան որևէ ռազմական օգնություն: Կոնգրեսի անդամներս չգիտեինք և վերջերս ենք իմացել, որ ամերիկյան ռազմական օգնությունը շատ մեծ է եղել՝ ավելի քան 100 մլն դոլար՝ վերջին 3 տարում, և դա շատ ավելին է, քան այն, ինչ տրվում է Հայաստանին: Եվ պատմականորեն «Ազատության աջակցության ակտ»-ի 907 ուղղման համաձայն՝ չես կարող ռազմական օգնություն տալ երկրին, որն ակտիվորեն ագրեսիվ է եղել, ինչպես եղել է Ադրբեջանը 2016-ի ապրիլին: Մեր նամակում, որն ուղարկել էինք, ասում էինք, որ ռազմական օգնություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Եվ մենք կցանկանայինք հիմնավորում ստանալ այս առումով։ Այն, ինչ անում ես մի երկրի համար, պետք է անես նաև մյուս երկրի համար: Բայց ես չեմ ասում, թե մենք երկու երկրներին միլիոնավոր դոլարներ պետք է տրամադրենք ռազմական աջակցության համար, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն, չենք ուզում խրախուսել պատերազմը: Այս պահին մենք շատ հիասթափված ենք, որ Թարփի վարչակազմը դա ձեռնարկել է, սակայն ուզում ենք դադարեցնել ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Եվ մենք ուզում ենք նաև իմանալ, թե որն է հիմնավորումը, մենք հիմա ուսումնասիրում ենք՝ տեսնելու՝ ռազմական օգնության տրամադրման այդ գործողությունը հնարավոր է խախտել է 907-րդ ուղղումը:
-Դուք միշտ ջանքեր եք գործադրել, որ ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն տրամադրի Արցախին: ԱՄՆ կոնգրեսն ինչպես է արձագանքում այս հարցին: Արցախը հաջորդ տարի որքան աջակցություն կստանա:
-Այս պահին Արցախի համար ողջ աջակցությունը հումանիտար ուղղություն ունի: Եվ երբ, ես Արցախում էի, այցելել եմ երկու կազմակերպություն, որ ցանկանում եմ առանձնացնել: Մեկը «Halo trust»-ն է ( ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից), որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով, և նրանք ստացել են մեծ գումարներ: Մենք ուզում ենք, որ դա շարունակական կլինի: Եվ դա կազմակերպությանն այցելելու պատճառներից մեկն էր: Տրամադրվող գումարի չափը կրճատելու առաջարկներ կան, բայց ես հանդիպեցի նրանց հետ, նրանք նշեցին, որ դա ճիշտ չէ, բավականին ականազերծման աշխատանք ունեն կատարելու և կարիք ունեն ֆինանսավորման: Մենք ուզում ենք աշխատել այս հարցում՝ հավաստիանալու, որ ծրագիրը կշարունակվի: Այցելել եմ նաև բարուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Դա մյուս կազմակերպությունն է, որը կարող է ստանալ ԱՄՆ աջակցությունը: Այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, պատանիներին, որոնք ունեն ֆիզիկական կամ վարքագծի խնդիրներ: Սա մեր աջակցության ևս մեկ կարևոր ուղղություն է:
-Արցախում դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը: Կցանկանայի այս հարցի շուրջ Ձեր կարծիքը լսել:
-Արցախը պետք է լինի հայկական։ Ես կուզեի տեսնել խաղաղ հանգուցալուծում, որին ցանկանում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խաղաղ կարգավորումը ոչ միայն պետք է երաշխավորի, որ Արցախը հայկական է, այլ նաև կարևոր է այն տարածքների հարցը, որոնք պետք է կազմեն անվտանգության գոտին: Մենք Ստեփանակերտից վերադառնում էինք Սևան, և անցանք որոշ տարածքներով, որոնք պետք է պահպանվեն: Անվտանգության նկատառումներով Արցախը չի կարող տարածքներ տալ Ադրբեջանին: 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի պատճառով պահպանվում է լարվածությունը: Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ը կարող է աջակցել վստահության կառուցման գործին, գուցե սահմանի երկայնքով որոշ ծրագրերի միջոցով հնարավոր լինի նվազեցնել լարվածությունը:
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար: Սակայն Ադրբեջանը համարժեքորեն չի արձագանքում այդ հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս պահվածքը:
-Իմ մտավախությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, և չի ցանկանում խաղաղ հանգուցալուծում: Ահա, թե ինչու, կարծում եմ, որ ամենակարևորը, որ մենք հիմա կարող ենք անել լարվածությունը նվազեցնելու համար, Ադրբեջանին համոզելն է, որ ռազմական լուծումը տարբերակ չէ: Դա պատճառներից մեկն է, որ չենք ողջունում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, քանի որ դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:
-Եվ վերջում սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան, ինչն է ամենաշատը Ձեզ տպավորում այստեղ:
-Հայաստանում շատ անգամներ եմ եղել: Ես հավանում եմ այս գեղեցիկ երկիրը, որտեղ շատ-շատ բան կա տեսնելու, մշակութային ակտիվությունը: Բայց ես կարծում եմ, որ հայերը շատ նմանություն ունեն ամերիկացիներին, նրանք հավատում են ժողովրդավարությանը, հավատում են, որ մարդիկ պետք է կրթված լինեն, բոլորը կյանքում պետք է հավասար հնարավորություններ ունենան: Եվ ես մասնավորապես ուրախ եմ թավշյա հեղափոխության համար: Հայաստանում եղել ենք նաև տեսարժան վայրերում, նախաճաշել ենք Սևանա լճի ափին: Գնացել էինք տեսնելու խաչքարերը, Սևանի եկեղեցիները:
Հարցազրույցը ՝ Աննա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ