ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

«Ռուսաստանցի մաքսավորները Հայաստանի գրանցմամբ բեռների և հայաստանցի վարորդների հանդեպ ընդգծված խտրական են»

September 28, 2019, 7:47 pm

4862

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերեր են կապվել՝ օգնություն են խնդրում։ Ըստ նախնական դիտարկման, խնդիրը բացառապես ռուսական կողմում է։ Վրացական սահմանակետում խնդիր կարծես թե չունենք։ Ռուսաստանցի սահմանապահները, մաքսավորները կամայականորեն միայն Հայաստանի գրանցում ունեցող բեռների և հայաստանցի վարորդների դեմ ընդգծված խտրական վերաբերմունք են հանդես բերում։

Ստեղծված իրավիճակն իհարկե սովորականներից չէ։ Լարսում ստեղծված իրադրությունը կարող է ազդել մեր երկրի ազգային անվտանգության մի քանի բաղադրիչների վրա, ուստի Հայաստանի կառավարության համապատասխան պատասխանատուները հերթապահ հայտարարություններից պետք է այս պահին հրաժարվեն և կենտրոնանան արագ, թեկուզև կարճաժամկետ լուծումներ գտնելու հնարավորությունների վրա։

Համոզված եմ, որ հիմնարար լուծումներ իսկապես կան, բայց երեսուն տարի մենք ոչ թե այս ռազմավարական կարևորության հարցը հիմնավորապես լուծելու խնդիր ենք հետապնդել, այլ ամեն անգամ խնդրի ի հայտ գալու հետ կարճաժամկետ հրդեհ շիջելով ենք զբաղված եղել։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսության կազմակերպումը, այս ժամանակահատվածում,պետք է իրականացնել այսպես ասած Վերին Լարսի խափանման կանխավարկածով, այլ կերպ ասած պատրաստ լինել ամենավատին, իսկ եթե լավ եղավ, ապա ինչպես ասում են ավելի լավ: Սա գուցե հնչի տարօրինակ, սակայն պետք է ի վերջո հաշվի առնել և արձանագրել՝ իրավիճակը շտկելու անդադար ջանքերով հանդերձ իհարկե, որ այստեղ Հայաստանից պահանջվելու են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների արդյունավետության հեռանկարը մեծ չէ, խնդրի այսպես ասած երրորդ կողմերի միջև լինելու պատճառով: Դա չի նշանակում չաշխատել այդ կողմերի հետ ստանդարտ լուծումների մասով: Բայց Հայաստանից առնվազն միջնաժամկետ հեռանկարում պահանջվում են թերևս ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել Հայաստանի տնտեսության համար Վերին Լարսի պարբերական խափանումների ազդեցությունը:

Հաջորդ շաբաթ Վերին Լարսի շուրջ այլընտրանքային հիմնարար լուծումների առաջարկով հանդես կգամ Ազգային ժողովում։

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա