ԼՐԱՀՈՍ
լրահոս
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԿՈՐԶՎԵՆ
April 19, 2019, 5:26 pm
4779
Երեկ Դանիել Իոաննիսյանը նաև ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, թե ԱԱԾ-ում ստիպել են ՊՎԾ պետի տեղակալ Ադյանին ցուցմունք գրել իր ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ։ «ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել՝ «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր, ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»,- գրել էր Դանիելն ու եզրակացրել, որ այս պայմաններում Հաայստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու: Իհարկե, Դանիել Իոաննիսյանը չէր անդրադարձել հարցին, թե իշխանությունն ինչ մոտիվացիա ունի պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելու, որովհետև, այնուամենայնիվ, հաստատվելու դեպքում հայտնի կդառնա, որ այս կոռուպցիոն շղթան գործել է Նոր Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ինչը, ամեն դեպքում, սկանդալ է։ Նաև Դանիել Իոաննիսյանը չէր անդրադարձել հարցին, թե արդյոք իր հայտարարություններն ու վարչապետի մոտ տարբեր պահանջներով գնալու քայլը ճնշում չէ՞ Փաշինյանի, նախաքննության, հնարավոր է՝ դատարանի վրա։ Եվ այս համատեքստում, այս պարագայում արդյո՞ք հանրային վստահության բարձրացում ենք ունենալու։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս հարցազրույցները չհամարելով երկակի արդարադատության պահանջ՝ այնուամենայնիվ, կարծում է, որ Սանասարյանի կարգավիճակի շուրջ հայտարարություններն անիմաստ են ու անտեղի։ «Չեմ կարծում, որ Սանասարյանի դեմ կորզում են ցուցմունքներ։ Չեմ կարծում, որ Դավիթ Սանասարյանի մակարդակի պաշտոնյայի նկատմամբ, այն էլ՝ նոր Հայաստանում, պետք է նման ցուցմունքներ կորզվեն։ Բոլորովին հակված չեմ դրան հավատալու։ Ուղղակի, նախաքննական մարմինը չի տալիս հստակ տեղեկություններ։ Կարծում եմ՝ իրենք էլ չեն կողմնորոշվել, որ կարողանան հստակ տեղեկություններ տալ, նաև՝ վերջնականապես ասեն՝ ներգրավե՞լ են իրեն կասկածյալի կարգավիճակում, թե՞ ոչ։ Եվ ես վստահ եմ, որ նա՝ ինքը, հայտարարություն կանի, եթե նույնիսկ կալանավորվի էլ, նրա փաստաբանն իր անունից հայտարարություն կանի էդ ամենի մասին»։
Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Դավիթ Սանասարյանն այդ պաշտպանության կարիքն ամենևին չունի։ Իսկ նման շահարկումների պարագայում նախաքննական մարմինը, ըստ իրավապաշտպանի, պետք է օր առաջ հստակ և ոչ կիսապաշտոնապես հայտարարի, որ Դավիթ Սանասարյանը կասկածյալ է, որն է մեղադրանքը։ Որքան չեն ասում, այնքան լարում են իրավիճակն ու շահարկումների տեղիք տալիս։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։ Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքում սա չեն համարում ճնշում վարչապետի նկատմամբ։ Ի պատասխան՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Եթե պահանջն է՝ բացարձակապես արդար և բարոյական նորմերով օժված պետություն, ապա ով ուզում է լինի՝ Դավիթ Սանասարյանը կամ Դանիել Իոաննիսյանը, կամ Սոֆյա Հովսեփյանը, բացարձակ էական չէ այն, որ նոր Հայաստանի կերտման մեջ ինչ ներդրում են ունեցել, էական է, թե որքան են այդ ներդրմանը հավատարիմ»։
Բայց այս առնչությամբ Սանասարյանին համակրող շահառու ՀԿ-ների ներկայացուցիչների պահվածքն իմքայլական պատգամավորը համարում է բնական և չի կարծում, որ ճնշում է։ Նախ՝ որովհետև հնարավոր չէ ճնշել Նիկոլ Փաշինյանին։
Զրուցեցինք նաև իմքայլական պատգամավորի օգնական Շահեն Հարությունյանի՝ Շանթի որդու հետ, ով նախ ասաց, որ երկար տարիներ ընկերություն է արել Սանասարյանի հետ, ու իր համար անհավանական են այն մեղադրանքները, որոնք շրջանառվում են մամուլում։ «Ես չեմ հավատում, որ Դավիթի անմիջական ցուցումով հնարավոր է, որ նման բան լինի»,- ասաց նա։
Շահեն Հարությունյանին խնդրեցինք ընդամենը բացատրել՝ ո՞րն է Պետական վերահսկողական ծառայության պետի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակը, եթե դա առաջին հերթին հարվածի տակ է դնում իշխանությանը։
Ի պատասխան նա ասաց, թե գուցե Հայաստանում դեռ շարունակվո՞ւմ է ռուսական իշխանության պահպանումը։
«Ու ես չգիտեմ՝ ինչ մոտիվներով, ցանկություններով են նրանք նման քայլեր անում, բայց գիտեմ, որ Հայաստանը սպասարկում է ռուսական շահերին՝ ռուսական սպասարկման շահերի զոնայում»։
Այսինքն, Շահենի մեկնաբանությամբ՝ եթե ԱԱԾ-ն ռուսական շահերի սպասարկման «զոնա» է, ապա Դավիթը՝ ոչ ամերիկյան, նա շատ խորհրդավոր ասաց՝ գուցե կա ինչ-որ ծրագիր, որին Դավիթը խոչընդո՞տ կհանդիսանա։
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ