ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

2021 թ. հունվարի մեկից թանկարժեք գույք ունեցողները վճարելու են ավելի շատ հարկ

September 14, 2019, 9:06 pm

4372

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Կադասրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, շքեղության հարկի նեդրման ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվում ներկայում:

Դրույքաչափերը քննարկված են, բայց դեռ որոշված չեն: Ներկա փուլում քննարկումներն այդ մասին չեն, բայց 2021 թ. հունվարի մեկից թանկարժեք գույք ունեցողները վճարելու են ավելի շատ հարկ: Դա միանշանակ է:

Վերջերս դուք մի դեպքի մասին բարձրաձայնեցիք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի շքեղ առանձնատունը տարիներ շարունակ պետական գրանցում չի ունեցել, միայն վերջերս էր հարցը կարգավորվել: Նախկին այլ պաշտոնյաների գույքի մասով կա՞ն նման դեպքեր:

Ես չեմ կարող ասել, կա այլ նման դեպք, թե ոչ, որովհետև չեմ տիրապետում այդ բազային, թե ովքեր են նախկին պաշտոնյաները: Այդ դեպքի մասին խոսեցինք, որովհետև հրապարակվել էր: Քանի որ մենք սեփականության երաշխավոր մարմին ենք, դրա մասին շատ չենք բարձրաձայնում: Բայց այն դեպքերը, որոնք արդեն շրջանառվում են մամուլով, կարող ենք անդրադառնալ դրանց:

Հանրային քննարկման է դրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը: Դուք ի՞նչ կարծիք ունեք առաց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցի վերաբերյալ:

Բոլոր այն հնարավոր դեպքերում, երբ Սահմանադրությունը և միջազգային պրակտիկան թույլ է տալիս դատական համակարգը շրջանցելով՝ լուծել ինչ-որ խնդիրներ, մենք պետք է գնանք այդ ճանապարով: Մենք պետք է գնալով դատարանների ծարաբեռնվածությունը թեթևացնենք: Ես կողմ եմ այն դեպքերին, երբ կարող ենք առանց երկար դատական քաքշուկների հարցեր լուծել:

Նախկին պաշոնյաների դղյակները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, արդյոք բռնագանձման ենթակա գույք են:

Եթե դրանք անօրինական են, միանշանակ պետք է վերադարձվեն պետությանն ու հանրությանը: Բայց դա չի նշանակում, որ ցանկացած պաշտոնյայի ձեռքից պետք է վերցնել այն, ինչ նա ունի: Եթե չի ապացուցվում, թե ինչ մեխանիզմներով է այդ գույքը ձեռք բերել, այդ դեպքում կարելի է հարցը քննարկել:

Ի՞նչ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են արվել ձեր ղեկավարած ոլորտում այս ամիսների ընթացքում:

Վերջին տվյալներով, եթե չեմ սխալվում, մենք 60-70 գործ ենք ուղարկել տարբեր իրավապահ մարմիններին: Դրանք հիմնականում վերաբերում են հողերի սեփականաշնորհման գործընթացում կատարված խախտումներին: Օրինակ՝ Ծաղկաձորի անատառային տարածքների մասին մամուլի հրապարակում եղավ: Համայնքային հողերի կարգավիճակի փոփոխության հետևանքով ավելի ցածր կադաստրային արժեք են վճարել ու այդ հողերը ձեռք բերել: Հաջորդ խնդիրն այն է, որ գույքերը ջլատվել են, ինքնակամ շատ մեծ շինություններ են եղել գույքերի թվում, բայց դրանք չեն ֆիքսվել մեզ մոտ, և գույքահարկ չեն վճարվել: Շատ դեպքերում, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողի վրա ինչ-որ անօրինական շինություններ են եղել, դրանք թաքցվել են, բայց հիմա մեզ մոտ ֆիքսվել են:

Միշտ եղել է տեսակետ, որ նախկին պաշտոնյաները Հայաստանի տարածքները բաժանել են միմյանց միջև: Ձեր այս ամիսների ուսումնասիրությունները փաստացի դա՞ են փաստում:

Այո, նման դեպքերը շատ են: Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք կատարել: Օրինակ, հիշո՞ւմ եք, վարչապետը այցելեց Ռանչպար գյուղ, պարզվեց, որ այնտեղ կա անօրինական հանք և գյուղապետին է պատկանում: Բազմաթիվ են նման դեպքերը: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել Արարատի մարզում, հիմա Արմավիրի մարզում ենք կատարում: Բազմաթիվ են խախտումները՝ և ընդերքօգտագործման, և  գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ նպատակային օգատագործման, և ինքնակամ շինությունների մասով:

Պատճառները օրեսնդրական բացե՞րն են եղել, թե՞ մարդիկ շրաջանցել են օրենքները:

Մենք համայնքերին տվել ենք շատ մեծ լիազորություններ, բայց համայնքները դիտավորյալ կամ առանց դիտավորության ուղղակի պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել: Այդ սխեմայի մեջ, բնականաբար, կադաստրային ծառայությունն էլ է ունեցել իր մեղքի բաժինը: Այսինքն՝ դա համակարգված կոռուպցիա է եղել: Եվ մենք հիմա կարծում ենք, որ այդ համակարգված սխեման այլևս չի գործում: Փորձում ենք իրավիճակը շտկելով առաջ գնալ:

Մենք պետք է հանրային  ունեցվածքը՝ հողերը և այլն, վերադարձնենք պետությանը կամ դնենք շրջանառության մեջ: Բայց դեպքերն անհատական են, չենք կարող ընդհանրական ասել, որ ով պաշտոնյա է եղել, պետք է գույքը հետ վերցնենք: Բայց մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ և, օրինակ, հսկայական ծավալի գյուղատնտեսական նշանակության հողերը կամ Երևանի կենտրոնում հսկայական հասարակական տարածքները չօգտագործել: Կետային լուծումներով պետք է առաջ գնանք:

Նյութի աղբյուր. lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա