ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին
April 23, 2025, 2:43 pm
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
Սամվել Բաբայանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումը
September 12, 2019, 3:05 am
4476
ԱՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 2 և 3 մասերում փոփոխություններ կատարելու նախագիծը հանձնվել է ԱԺ քննարկման
Երբ նախաձեռնող խումբը սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ իրականացնելու համար նախագիծը ներկայացրեց ԱՀ ԿԸՀ, մի աննախադեպ վայնասուն բարձրացավ հատկապես հակասահմանադրական գործողությունների դիրքից հայտնի դարձած գործիչների , ինչպես նաև նրանց սպասարկող վերլուծաբանների, լրատվականների կողմից:Բոլորը դարձել էին սահմանադրության մի յուրօրինակ կրողներ, իսկ նախաձեռնող խումբը դարձել <<հակաօրինական>> թիրախ։ Ինչևէ, չնայած այս հոխորտանքներին ԱՀ ԿԸՀ << այս հակասահմանադրական ու հակաօրինական>> նախագիծը հաստատեց ստորագրահավաքի դնելու մեր առաջարկը։ Ստորագրահավաքը անցավ բազմաթիվ խոչընդոտներով, անօրինականությունների միջով և ի վերջո հատեց սահմանված թիվն ու կրկնակի արդյունք ցույց տվեց։ Այս ամբողջ ընթացքում տարբեր ձևերով մարդկանց փորձում էին համոզել, որ այս նախագիծը չի բխում ԱՀ սահմանադրությունից, այն վտանգում է ԱՀ անկախությունը և ինքնուրույնությունը, և միմիայն Արցախի քաղաքացին կարող է հավակնել ընտրովի պաշտոնի։ Ի վերջո կարելի է ենթադրել, նույնիսկ վստահ լինել , որ այն վայնասունը, որը սկսվեց ստորագրահավաքի մեկնարկին, արդարացված է։ Այս նախագիծը երևան հանեց այն հակասահմանադրական գործողությունները, որոնք իշխանությունները կատարել են վերջին 13 տարիների ընթացքում, իրենց վերարտադրությունը առավելագույնի հասցնելու համար։ Այսօր այս մարդիկ անընդհատ թե մամուլով, թե ներքին զրույցներով փորձում են հասցնել, թե մեկ է չի գրանցվելու Սամվել Բաբայանը, գերագույն դատարանը հավանություն չի տալու նախագծին, այն հակասահմանադրական է։ <<Սահմանադրության ջատագովների փիլիսոփայական հոխորտանքները>> կտրենք սահմանադրության 48-րդ հոդվածի 2 և 3 կետերով, ըստ որի միայն ԱՀ քաղաքացի հանդիսացող անձը կարող է հավակնություն ունենալ նախագահի կամ պատգամավորի պաշտոնի։ Գերագույն Դատարան նախագիծը ուղարկելուց հընթացս մի հարցում էլ ուղարկեք, թե ԱԺ-ում նստած որ պատգամավորն է հանդիսանում ԱՀ քաղաքացի՝ ունենալով ՀՀ անձնագիր, որ հավակնություն էլ ներկայացրել է ԱՀ քաղաքացու համար սահմանված պաշտոնին հերիք չէ, համ էլ ընտրվել։ Սա հերիք չէր, ձեր ողջ հակասահմանադրական խմբով ընտրել եք նաև ձեր պես անօրինական մեկին, որը ոչ միայն խախտել է ձեր իսկ կարած 2017թ․ ԱՀ սահմանադրության հոդված 48 2-րդ, հոդված 88 2-րդ կետը՝ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապե¬տու¬թյան նախագահի պաշտոնում, ինչպես նաև 2006թ․ սահմանադրության հոդված 62-ի 2 և 3 կետերը ։ Ստացվում է՝ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, բոլոր ժամանակների սահմանադրական հոդվածների խախտումներով։ Իսկ այս ամենի համար Գերագույն դատարանը ի՞նչ է արձագանքել, այո, լեգիտիմացրել է հակասահմանադրական առաջադրումներն ու ընտրությունները։ Սա նշանակում է իշխանության զավթում, որն ի դեպ քրեորեն պատժելի է։ Արդարադատության՝ սահմանադրությունից անտեղյակ նախարարին, կոչ ենք անում սերտել ԱՀ սահմանադրությունը, լավ քննել այս ամենը, ապա մի հարցում ուղարկել Գերագույն դատարան, թե որքանով է լեգիտիմ այս տարիների իշխանությունը ։ Մինչդեռ նախաձեռնող խմբի ներկայացրած նախագիծը, որը արժանացել է 25 000 մարդու հավանության վերջ է տալու այս անօրինականություններին։ Այս նախագիծը ուղղելու է և օրինական դաշտ վերադարձնի այսքան տարիների ձեր հակասահմանադրական գործունեությունը։ Նախագիծը հաստատելու դեպքում հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած‚ վերջին տասը տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած‚ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Այս նախագիծը բխում է հատկապես ԱՀ սահմանադրության 47 հոդվածի 1 և 2 կետերից, ըստ որի
1. Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
Այսօր արցախցի երիտասարդության գրեթե յոթանասուն տոկոսը սովորում և աշխատում է ՀՀ-ում, ու ստացվում է այնպես, որ վերջին հինգ կամ տասը տարիներին մշտական բնակություն չի ունեցել Արցախում և ինքնաբերաբար, ըստ օրենքի, զրկվել ընտրվելու, այսինքն ակտիվ ընտրողի իր իրավունքից։ Այս նախագիծը, ուղղորդվելով սահմանադրության մեջ ամրագրված այն օրենքով, որ ԱՀ քաղաքացիներից ծնված երեխան արդեն ԱՀ քաղաքացի է, հատկապես հենվելով վերոնշյալ օրենքի երկրորդ կետի վրա, որ մեկ ծնողի ԱՀ քաղաքացի լինելու պարագայում նույնիսկ երեխան ունի իրավունք ձեռք բերելու ԱՀ քաղաքացիություն, հնարավորություն է տալիս, այս երիտասարդներին վերադառնալ, հաշվառվել Արցախում և ձեռք բերել ընտրելու և ընտրվելու իրավունք։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՀ սահմանադրությունը գրված է միայն նրա համար, որ փաստի Արցախի անկախությունը և ամեն պատեհ-անպատեհ դեպքում <<աչք մցնելու>> գործիք լինի։ Այնպիսի տպավորություն է, որ ԱՀ սահմանադրությունը գործածելի է միայն առանձին դեպքերում, երբ հարմար է, երբ դրա կարիքը կա։
Այս նախագիծը մերժելու դեպքում գնալ հերթական ընտրությունների՝ արհամարհելով 25 000 մարդու կամքը, նշանակում է որդեգրել նույն հակասահմանադրական գործելաոճը կրկին վերարտադրվելու մոլուցքով։ Ուստի եթե ոչ հանրահավաքներով, ապա նախագահական ընտրությունների օրը նախագահի բոլոր թեկնածուներին մերժելով, վստահ եղեք, այդ 25000 մարդիկ և իրենց կողմնակիցները կստիպեն ձեզ հարգել իրենց։ Կներկայանան ընտրության ու կարհամարհեն, կմերժեն բոլոր թեկնածուներին։ Այս թեկնածուների հակասահմանադրական առաջադրումը, որը 25 000 մարդու կարծիքը ոտնահարելու արդյունքում կլինի, հավատացեք կստանա հակահարված օրենքի դաշտում նույն 25 000 մարդու կողմից։
Իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին չգրանցելու քողի տակ հայտարարություններ անել, թե փող են տվել, հետ է կանգնել, կամ թե Երևանը նրան մերժել է, առնվազն սեփական վախերը արտահայտելու հնացած ոճ է։ Առհասարակ ծնված օրվանից Սամվել Բաբայանը ունի միայն առաջընթացի ուղղվածություն, հետընթացը, հետդարձը, արհեստական <<դեգրադացիաները>> փողի և հատկապես վախի սպառնալիքներով ոչ միայն խորթ են, այլ նաև օտար ու անծանոթ Սամվել Բաբայանին։ Ուստի ձեր ապրած կյանքի վախերով ու փողերով չփորձեք արատավորել մարդու համբավը հանրության առաջ։ Իր հանդիպումների ընթացքում ինչ առաջարկներ, լուծումներ, որ տրվել են Սամվել Բաբայանի կողմից Արցախի տնտեսական, ռազմական, սոցիալական, քաղաքական զարգացումն ապահովելու նպատակով իրականանալու են, լինի դա նախագահական թե ԱԺ ընտրություններում մասնակցելու պարագայում։ Ընտրությունները վաղուց կայացել են, մերժվածները կրկին մերժվել, իսկ ժողովրդի համակրությունը վայելողները վաղուց վայելել։ Այնպես որ ամեն ինչ պարզ է ու հասկանալի։
Սամվել Բաբայանի գրասենյակ
Նյութի աղբյուր. Սամվել Բաբայանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջ
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ