ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

Ռուսաստանն այդ պարտավորությունից չի հրաժարվել, Լենին-Աթաթուրք դաշինքը գործում է

April 16, 2019, 2:51 pm

3805

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Օրերս ԱԺ հանձնաժողովում քննարկումներից մեկի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք ռուսական հեռուստաալիքները՝ ՕՌՏ, «Ռոսիա», «Միր», Հայաստանում պետք է սահմանափակվեն, թե ոչ։ ՀՌԱՀ-ի ղեկավար Տիգրան Հակոբյանն ի պատասխան նշեց, որ դա հղի է լուրջ հետևանքներով, այդ թվում՝ տարածքների կորստով, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ինչո՞վ եք բացատրում այդ ալիքների կողմից հակահայկական քարոզը, և արդյոք տեսնում եք ՀՀ տարածքում դրանց սահմանափակման անհրաժեշտություն։ Խոսքի ազատության հարցում ես հետևողական եմ, այն պետք է ազատ լինի, բայց սահմանված կարգով։ Այսինքն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, դրանք բոլորը պետք է ունենան հատուկ կարգավիճակ, ինչպես CNN-ը և «Եվրանյուսը», այդպես էլ ռուսական ալիքները պետք է ունենան հատուկ լիցենզիա, որով հեռարձակվեն։ Այդտեղ որևէ խնդիր չկա։ Իսկ եթե հակահայկական է, հարկավոր է ճիշտ նույն ձևով պատասխան ուղարկել։ Մեզ մոտ էլ պետք է ասվի, որ ձեր ասածները ֆեյք, հակահայկական հաղորդումներ են։ Պետք է ասվի, այդ երկրի իշխանությունը կամ այսինչ քաղաքական գործիչը հակահայ է։ Ես կարծում եմ, որ խոսքի ազատության ոլորտում ոչինչ պետք չի սահմանափակել։ Բացի կրթության, բնության պահպանության վերաբերյալ հաղորդումներից, որոնք արտոնության իրավունք ունեն, մնացածը, հատկապես քաղաքական հաղորդումները, որևէ արտոնություն չպետք է ունենան։ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը շատ լուրջ է, և դրա համար պատճառներ կան։ Տիգրան Հակոբյանը փորձառու մասնագետ է և գիտի, որ երբ ռուսական ալիքները դժգոհում են, այդ դժգոհությունը լրագրողինը չէ, դա այդ երկրի քաղաքական իշխանության վերաբերմունքն է ՀՀ-ի նկատմամբ։ Դա ահազանգ է, նրանք մեզ սպառնում են։ Մենք ընդհանրապես պետք է իմանանք, որ ռուսների մասին հնչող «ստրատեգիական դաշնակից», «դարավոր եղբայրներ» արտահայտությունները ձևի համար պետք է ասել, ինչպես դա օրինակ ասում է ավտոպատասխանիչը։ Ռուսներին դուր է գալիս, որ մենք, իմանալով իրենց իսկական նպատակները, կեղծում ենք։ Այդ կեղծավորությունը նրանց հաճելի է։ Մենք՝ որպես կեղծավորներ, պետք է ասենք՝ այո, դուք մեր դարավոր բարեկամն եք։ Մեզ մոտ պետք է նույնիսկ Յուդենիչի, Նիկոլայ Երկրորդի, Ստալինի, Բերիայի հուշարձանները լինեն։ Մենք պետք է այդ ջարդարարների մասին ֆիլմեր նկարենք և «հայ ժողովրդի բարեկամ» ներկայացնենք Նիկոլայ Երկրորդին, գեներալ Յուդենիչին, որը կազմաքանդեց ռազմաճակատը, իր հետ տարավ բանակն ու զենքերը։ Մենք պետք է Լենինին ներկայացնենք «մեծ հայասեր», որը Աթաթուրքի հետ մեծ դաշինք էր կնքել։ Ռուսաստանը այդ կերպարով է գալիս մեզ մոտ։ Քանի դեռ վտանգված է մեր հայրենիքը, մենք ազատված չենք նրանց վրեժխնդրությունից, ազատված չենք Լենին-Աթաթուրք պակտի ազդեցությունից, մենք պետք է զգույշ լինենք, պետք է Ռուսաստանից զգուշանանք։ Այսօր էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում այդ զգուշությունը խետք է պահպանվի՞։ Հիմա մեր պետությունը հնարավորություն ունի ավելի ազատ լինելու, ավելի գործընկերային լինելու և ավելի շատ ազատվելու Ռուսաստանի ճնշումից։ Դրա համար պետք է մեր իշխանությունը դառնա Ռուսաստանի համար գործընկեր, ոչ թե նրա հպատակը, թիրախն ու զոհը։ Մենք հիմա Ռուսաստանի հպատակն ենք, թիրախն ենք, զոհն ենք։ Մենք, օրինակ, պետք է բարձրացնենք Լենին-Աթաթուրք պակտի հարցը։ Մենք պետք է իմանանք հայտնի մաթեմատիկական բանաձևը՝ մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է։ Այդ բանաձևը մենք պետք է դնենք Ռուսաստանի առջև։ Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամներ են, նշանակում է՝ նրանք մեր թշնամիներն են։ Եթե նրանք մեր բարեկամն են, նշանակում է՝ Թուրքիայի թշնամին են։ Դա միանշանակ է, և երբեք դա չի կարելի կոմպլեմենտար դարձնել։ Դուք կամ մեր բարեկամն եք, կամ նրանց բարեկամն եք։ Եթե դա դնում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Երեկվա իշխանությունները դա չեն կարողացել ասել։ Բանաձևը կա, թող ռուսներն ընտրեն իրենց տեղն այդ բանաձևում։ Ես կարծում եմ՝ պարբերաբար, դա մենք պետք է ասենք։ Մենք մեր դաշնակից Ռուսաստանին հարցնենք՝ դուք հիմա մե՞ր դաշնակիցն եք, թե՞ մեր հակառակորդ, ներկայացեք առանց դիմակի։ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Դուք տպավորություն ունե՞ք, որ Մոսկվան փորձում է խնդրի կարգավորումն իր ցանկալի ուղղությամբ տանել և միանձնյա փորձել կարգավորել, ինչպես նշում են ռուս փորձագետները։ Ռուսաստանն ունի պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ։ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է ապահովել Ղարաբաղի պատկանելիություն Ադրբեջանին։ Ռուսաստանն այդ պարտավորությունից չի հրաժարվել, Լենին-Աթաթուրք դաշինքը գործում է։ Ռուսաստանը հավատարիմ է դրան։ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հավատարիմ են Ազգերի լիգայի միջազգային գնահատականին, որ Ղարաբաղը վիճելի տարածք է 1920 թվականի դեկտեմբերի որոշումով, որի տակ կա նաև Ադրբեջանի ստորագրությունը։ Ադրբեջանի Հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել է, որ Արցախն իր անբաժանելի տարածքը չի, վիճելի տարածք է։ Հիմա Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հայաստանը դա են հիմք ընդունում, իսկ Ռուսաստանը հիմք է ընդունում իր պարտավորությունները։ Հիմա ինչքան Ռուսաստանը միջամտում է Մինսկի խմբի գործընթացին, նա հիմքում դնում է իր պարտավորությունները։ Վիճելի տարածքների հարցերը լուծվում են հայտնի երեք դրույթներով՝ ազգերի ինքնորոշում, սահմանների անձեռնմխելիություն և ուժի չկիրառում։ Այսինքն՝ Մինսկի խումբը, Ազգերի լիգան ճանաչում են 1920 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը ճանաչում են 1921 թվականի մարտի 16-ի Մոսվկայի Լենին-Աթաթուրք դաշինքը։ Լավրովը դիրեկտիվ ունի, որը այդ Մոսկվայի պայմանագիրն է՝ ապահովել Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը։ Իսկ ԱՄՆ-ը, Ֆրանսիան Ղարաբաղը ճանաչում են վիճելի տարածք։ Հետևաբար, մենք պետք է կողմնորոշվենք, որ եթե Ռուսաստանն առանձին է խոսում, հիմքում դնում է իր կողմից կնքած պայմանագիրը։ Մենք պետք է դրանից զգուշանանք, դա մեզ համար վտանգավոր է։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա