ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Կներկայացվեն «Դիմադրություն» շարժումն առավել կազմակերպված դարձնելու, ընդլայնելու ծրագրային դրույթներ

June 7, 2022, 1:52 am

1960

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժման մասնակիցներից վերջին 35 օրվա ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2100 հոգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հունիսի 6-ին կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դա ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալ է: 

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 քաղաքացի, որից 27-ը ներկայում կալանքի տակ է: Կան հարուցված մի քանի գործեր, որոնց շրջանակում տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա հնչեցնում եմ, որ բոլորը հասկանան, որևէ ճնշում, ձերբակալում մեր շարժումը չի կասեցնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունը հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ մինչ այժմ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նա նշեց, որ այդ հարցով դիմում է  դատախազությանը:

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է իր պայքարը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հանվում են ու շարժման մասնակիցները դադար են վերցնում:

 «Դադար վերցնելու, հետ քայլի, նահանջի խնդիր չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Վրաններն ինքնանպատակ չենք տեղադրել, այսօր կարող եմ ասել, որ հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Վրանները տեղադրել ենք հրապարակում ու 24 ժամվա ռեժիմով պայքարում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ քննարկում են, թե ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն ու այն ավելի ընդլայնվի: «Դիմադրություն» շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա ծրագրային դրույթներով՝ ուղղված շարժումն ավելի կազմակերպված դարձնելուն:

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա