ԼՐԱՀՈՍ
լրահոս
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան
May 28, 2022, 6:45 pm
2258
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը շեշտում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:
Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները.
Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ինչ կասեք այս մասին:
Պատասխան – Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը և հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունը ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով:
Հարց – Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:
Պատասխան – Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին է: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով,Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ