ԼՐԱՀՈՍ
լրահոս
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
ԱՄՆ-ն զգուշացնում է․ Ով է կանգնած «հեղաշրջման» հետեւում. Lragir.am
February 26, 2021, 5:46 pm
3893
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ընթացող զարգացումներին։ Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կասեք զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մասին: Դուք այն որակում եք որպես հրահրում, թե՞ հեղաշրջման փորձ, Փրայսն ասել է․ «Ինչպես գիտեք, պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հեղաշրջում է, թե ոչ: Մենք խոսեցինք այդ գործընթացի մասին այլ հանգամանքներում՝ Բիրմայի համատեքստում, և փետրվարի 1-ին Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարության տապալումից հետո տրված հեղաշրջման բնութագրի պարագայում: Կարծում եմ՝ ես ժամանակին ասել եմ, որ կան երեք չափանիշներ, որոնք դիտարկում է պետքարտուղարությունը՝ նման սահմանում տալու համար: Իհարկե, այս դեպքում չկա նման սահմանում: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և կշարունակենք մեծ ուշադրությամբ հետևել ընթացող զարգացումներին»:
Խոսնակի պատասխանում ուշագրավ է Բիրմայի (Մյանմա) հիշատակումը, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, սակայն ժողովուրդը դուրս է եկել բանակի դեմ։ Հայաստանի պարագայում խոսնակն ակնարկում է, որ իրադարձությունները հեռու են հեղաշրջման սահմանումից, եւ ԱՄՆ-ն «շարունակում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և մեծ ուշադրությամբ հետևելու է ընթացող զարգացումներին»։
Հայաստանի ԶՈՒ ԳՇ հայտարարությունն իհարկե հեղաշրջման փորձ չէ։ Մյուս կողմից, այն կարող է հրահրել ներքաղաքական դիմակայությունը, եւ դրա դրսեւորումները կան։ «Հեղաշրջման» փորձն այս պարագայում այլ տեղ է, ռուս-թուրքական տանդեմում, որն իրականացնում է Հայաստանի ինքնիշխանության ու մասնատման իր պլանները։ ԳՇ հայտարարությունը հետեւեց Իսկանդերի սկանդալին, դրան ռուսական անհամարժեք բուռն արձագանքները վկայեցին, որ խնդիրը Իսկանդերը չէ, այլ ռուսական ծիրում Հայաստանն ու հայկական բանակը պահելը։ Թուրքիայի արձագանքները նույնպես մատնում են այդ անհանգստությունը։ Հայաստանում ներքին վիճակը սրելու հետեւում երեւում են տանդեմի ականջները։
Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են հայկական արյամբ ու տարածքներով շաղախված իրենց դարավոր խաղը կորցնելու վտանգի առաջ։ Այս խնդրին առավել մանրամասն անդրադարձել ենք Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն հոդվածում։
ԱՄՆ Պետդեպի խոսնակի հայտարարությունն այս առումով զգուշացում է Ռուսաստանին ու Թուրքիային՝ Հայաստանի ինքնիշխանության մասով մասնավորաբար։ Սակայն ամեն ինչ կախված է ներքին դիմակայության մասնակիցների մոտիվացիայից՝ սեփական խնդիրների լուծումը նրանք տեսնում են տանդեմի ցեղասպան ծրագրերո՞ւմ, թե դրանց դիմադրելու մեջ։ Ընտրությունը սա է, մնացյալը չի ներվելու, հայկական բանակն իր հերթին պետք է ուշադիր լինի այս հարցում։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ