ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Նիկոլ Փաշինյանը տվեց մեկնարկը. Lragir.am
June 26, 2020, 1:37 am
2995
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը աստիճանաբար մոտենում է հասարակածին, որից այն կողմ նոր ընտրական մեկնակետն է: Դրա վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթն էր: Այն հեղափոխության վերադարձի մասին էր: Հայաստանում թավշյա հեղափոխությունը վերադառնում է ելման դիրք, պարզապես «երկրի հակառակ կողմից»: Այլ կերպ ասած, վերադառնում է ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետությամբ եւ ՀՀԿ մեծամասնությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ եւ Իմ քայլը մեծամասնությամբ:
Վարչապետի ելույթը խոշոր հաշվով կոչ էր քաղաքական այն միավորներին, որոնք դիրքավորվում են թավշյա հեղափոխության դիրքում՝ հավաքվելու կոչ, ակնարկելով, որ դա է խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: Սակայն, խնդիրն անշուշտ միայն խորհրդարանում հայտնվելու հանգամանքը չէ: Կա առավել կարեւոր խնդիր՝ հեղափոխության վերարտադրություն հնարավորինս ուժեղ լեգիտիմության պահպանությամբ, որը թույլ կտա նաեւ լուծել մյուս հիմնարար խնդիրը՝ վերարտադրություն արդար եւ ազատ ընտրության միջոցով:
Քիչ է հավանականությունը, որ գալիք ժամանակահատվածում, եթե անգամ չդիտարկենք արտահերթ ընտրության տարբերակը, եւ լինի հերթական ընտրություն, Հայաստանում ձեւավորվի այնպիսի ներքին միջավայր, որտեղ նախկին համակարգը որեւէ կերպ դուրս գա քաղաքական մրցակցությունից, եւ մրցակցությունն ընթանա միայն հեղափոխության դիրքից ներկայացող ուժերի շրջանակում: Առավել եւս, որ հեղափոխության դիրքից ներկայանալը դեռ ամենեւին չի նշանակում իրական քաղաքականության ռեժիմում լինել հեղափոխության վստահելի ուժ:
Ինչ է նշանակում հեղափոխության քաղաքական վերադարձ: Աստիճանաբար խմբավորվում, հստակվում են այն քաղաքական շրջանակները, որոնցից բաղկացած է եղել թավշյա հեղափոխության քաղաքական մասը՝ ժողովրդական մասին զուգահեռ:
Այդ առումով, հեղափոխությունը միավորել է ոչ միայն նախկին կառավարող համակարգի ընդդիմադիր ուժերին: Հեղափոխությունը միավորել է բոլորին, եւ այդտեղ է նաեւ հեղափոխության բացառիկությունը, որ այն դարձել էր անհրաժեշտ եւ սպասված բոլորի համար: Խոսքն իհարկե հիմնական դերակատարների եւ ոչ թե թիմերի ներկայացուցիչների մասին է:
Իհարկե, յուրաքանչյուրն ունեցել է իր ակնկալիքը, իր դիտարկման շրջանակով՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, Գագիկ Ծառուկյան, Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, ճյուղավորվող ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակներ Կրեմլի դիրքորոշման ձեւավորման վրա իրենց ազդեցությամբ:
Հեղափոխության քաղաքական վերադարձը այդ համախմբի ուրվագծերի աստիճանական հստակեցումն է, դիրքավորման ճշգրտումը, նաեւ դրանով հանդերձ հեղափոխությանն ուղեկցած նպատակների «հետին թվով» երեւակում, եթե մինչ այդ դրանց մասին հնարավոր էր խոսել գերազանցապես վերլուծության մակարդակով:
Ներկայիս շրջափուլի առանձնահատկությունը նաեւ այն է, բացի այլեւս հանրային վստահությամբ կառավարող ուժի հանգամանքից, որ չկա մեկ ընդհանուր նպատակ, որը անհրաժեշտություն է բոլորի համար: Թեեւ, այդպիսին առնվազն իրական քաղաքականության խորքային ռեժիմում կարող է դառնալ Հայաստանը ռուսական ենթակայությունից դուրս բերելը, քանի որ գործնականում բոլոր մասնակիցներն են անձնական փորձով համոզվել դրա ռազմավարական վտանգավորության մեջ: Առավել եւս այժմ, երբ Ռուսաստանը կորցնում է աշխարհակարգը եւ վրան հույս դնելն այլեւս կարող է բխել միայն լուրջ կոմպրոմատից:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ