ԼՐԱՀՈՍ
լրահոս
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ցեղասպանության ճանաչումը հասավ Սպիտակ Տուն
November 27, 2019, 2:39 pm
3266
ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանը ընդունել է հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:
Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսսիսիպի նահանգի: Փաստացի, այսպես ասած տեղային մակարդակում տեղի է ունենում ճանաչման 50-րդ ակտը, որը հատկանշական է նրանով, որ ընդհուպ մոտենում է Սպիտակ տանը: Բանն այն է, որ Կոլումբիա դաշնային շրջանը ներառում է մայրաքաղաք Վաշինգտոնը, որտեղ էլ գտնվում է Սպիտակ տունը: Վաշինգտոնում է գտնվում նաեւ ԱՄՆ Կոնգրեսը, ընդհանրապես Կոլումբիա դաշնային շրջանում է ԱՄՆ կենտրոնական իշխանությունը:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը շաբաթներ առաջ ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ, ինչը աննախադեպ իրողություն էր քաղաքական առումով: Միաժամանակ, դրանից օրեր անց՝ Էրդողանի ԱՄՆ այցի արդյունքում չեղարկվեց Սենատում համանման բանաձեւի առաջմղման գործընթացը: Հետագայում այն չեղարկող, բանաձեւի ընթացակարգի հանդեպ վետո կիրառած սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել էր, որ դա արել է Սպիտակ տան՝ վարչակազմի խնդրանքով:
Սենատում բանաձեւի արգելափակմանը փաստորեն հաջորդում է Կոլումբիա Դաշնային շրջանի մակարդակով ճանաչումը, որը նահանգ չէ, միաժամանակ իհարկե վարչակազմն էլ չէ: Կոլումբիա դաշնային շրջանը նահանգային իշխանությունների եւ կենտրոնական իշխանության այսպես ասած հատման կետ է, Սպիտակ տան շեմ կամ նախադուռ:
Ինչ արժեք կամ նշանակություն ունի քաղաքական այդ խորհրդանշականությունը, միարժեք ասելն անշուշտ բարդ է, բայց կասկածից վեր է, որ հայկական հարցն ԱՄՆ քաղաքական շրջանառության մեջ գտնվում է նոր մակարդակի վրա: Կանցնի՞ այն Սպիտակ տան շեմը տեսանելի ապագայում: Այստեղ անշուշտ առանցքային նշանակություն ունի այն, թե այդ իրավիճակը ինչ հեռանկար է պարունակում Հայաստանի համար: Այն Թուրքիային մղելու՞ է Հայաստանի հետ հարաբերության մասին խորհելու, կամ փոխելու՞ է Թուրքիայի վարքագիծը Արցախի հարցում, Ալիեւին ստիպելով վերջնականապես հրաժարվել պատերազմի վրա խաղալու «հույսից»:
Դրան զուգահեռ, հատկանշական է, որ հայ-ռուսական ուղղության վրա ինչ որ ուժեր փորձում են գեներացնել Նժդեհի թեման, կարծես թե Հայաստանի դեմ պատմական «խաղաքարտ» ձեւավորելու համար, կամ թողնելով Ռուսաստանին Հայաստանի դեմ հրահրելու տպավորություն:
ԱՄՆ-ում հայկական հարցի շրջանառության նոր մակարդակն անկասկած իր ազդեցությունն է թողնելու ռուս-թուրքական հարաբերության վրա, որտեղ մոտ ապագայում առանցքային քննարկումների հարց է դառնալու ռուս-թուրքական պայմանագրի հեռանկարը՝ շարունակե՞լ հարաբերությունը 1921 թվականին արձանագրված բազայի վրա, թե՞ ոչ: Արցախի հաղթանակից հետո հայերի ձեւավորած ռեգիոնալ նոր իրողությունը, միաժամանակ ԱՄՆ-ում հայկական հարցի նկատելի նոր մակարդակը գործնականում անհնար է դարձնում ռուս-թուրքական ավանդական հարաբերությունը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ