ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Երբ մատների արանքից հոսում-հեռանում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

October 29, 2019, 12:52 am

4596

   Նորից սկսել ենք ապրել իրադարձություններով հարուստ ժամանակներում, և ինչպես անկախությունից ի վեր բոլոր նմանատիպ շրջադարձային ժամանակներում, սկսել ենք առանց հետևանքների մասին լրջորեն խորհելու, կոպիտ ասած, իրար միս ուտել: Անշուշտ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր երկրի համար իսկապես մտահոգ մարդիկ իրենց հարց են տալիս. Լավ ինչո՞ւ և մինչև ե՞րբ:

Երբ կրկին ու կրկին մտածում եմ, թե ինչ և ինչու է տեղի ունենում, ցավոք գալիս եմ այն եզրակացության, որ նույնիսկ այսքան սպասված հեղափոխությունից ասեմ, թե իշխանափոխությունից հետո անգամ, մեզ դարձյալ շատ կարևոր մի բան է պակասում, և դա, որքան էլ պարզունակ հնչի, պետական մտածողությունն է: Անկախության գրեթե երեսուն տարիների ընթացքում, մենք այդպես էլ չկարողացանք այս գիտակցությունը սերմանել մեր քաղաքացու մեջ: Բացառություն կարելի է համարել միայն 90-ականների սկզբի մի քանի տարիները, երբ մեր մի քանի պետական-քաղաքական գործիչների հավաքական պետական մտածողության շնորհիվ  կարողացանք ապահովել Հայաստանի անկախությունն ու արցախյան հաղթանակները: Ցավոք այդ կարճատև փուլին հաջորդած ժամանակաշրջանում մեզանում առաջացան ու արմատավորվեցին սկզբում կեղծ-ազգային, ապա նաև կուսակցական ու կլանային շահերը: Մենք սկսեցինք տեղին-անտեղի ազգս, երկիրս, հայրենիքս ասել ու էդ ընթացքում, մատների արանքից հոսող ջրի պես, աստիճանաբար հոսեց -հեռացավ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ;

Մենք հիմա անթիվ-անհամար  ազգային ու կուսակցական գործիչներ ունենք, մինչդեռ իրական պետական գործիչներին մատների վրա կարելի է հաշվել:

Նույն պատկերն է նաև Արցախում: Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, մենք դարձյալ կասկածելի կենսագրությամբ, անհետագիծ ու պետական մտածողությունից զուրկ գործիչների միջև փորձում ենք ընտրություն կատարել, փորձում ենք դրանցից «առաջնորդներ» ձուլել, մինչդեռ իրական պետական ու ռազմա-քաղաքական գործիչ Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը, ում հմուտ հրամանատարությամբ կռվեցին Արցախյան հերոսամարտի բազմաթիվ հաղթանակները և ով անուրանալի ներդրում ունի Արցախի պետականաշինության ու բանակաշինության գործում, պարզվում է արցախցի չէ, և Արցախում ընտրվելու իրավունք չունի:

Ուշքի՛ եկեք պարոնայք: Եթե մենք, բոլոր հնարավոր միջոցներով, չկարողանանք վեր կանգնել մեր մանր-մունր կլանային շահերից ու պետական շահը գերխնդիր չդարձնենք, այս խառը ու բարդ ժամանակներում, աստված մի արասցե, կկորցնենք այդքան զոհողությունների գնով ձեռք բերված պետականությունը, իսկ 21-րդ դարը մեզ այլևս նորն ունենալու հնարավորություն չի տա:

Գևորգ Տեր-Գևորգյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ  

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա