ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Սերունդների հեղափոխություն Արցախում. նոր մարդիկ են ասպարեզ գալիս

September 10, 2019, 1:24 am

3119

Արցախում երեկ ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել, որոնք արմատապես տարբերվում են անցած տարիներին տեղի ունեցած ընտրություններից: Դրանք տարբերվել են նախեւառաջ հին, «ծեծված» անձանց նվազագույն մասնակցությամբ: Ասպարեզ են գալիս նոր մարդիկ, եւ սա սերունդների յուրատեսակ հեղափոխություն է:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Նախնական տվյալներով, քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Նախընտրական արշավի ժամանակ նա թերեւս ամենից լուռն էր, դեբատների մեջ չի մտել եւ նպատակաուղղված աշխատում էր ձայներ ստանալու համար: Դավիթ Սարգսյանը նոր մարդ է արցախյան քաղաքականությունում՝ չնայած չի բացառվում, որ նա «հին սերնդի» շահերի կրողն է:

Նրա գլխավոր մրցակիցը Գրիգորի Սահակյանն էր՝ հայտնի հրմանատար, ով 27 տարի ծառայել է բանակում, ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմում ու զորացրվել է ընտրություններից առաջ: Մինչ այժմ զինվորականներն Արցախի քաղաքականություն էին ներմուծում ռազմական օլիգարխիայի տարրեր՝ հիմնվելով այն բանի վրա, որ մարտական ծառայությունները ազգային բարիքներին տիրապետելու իրավունք եւ ինդուլգենցիա է:

Գրիգորի Սահակյանի մասնակցությունն ընտրություններին մարտական հրամանատարի «քաղաքացիականացման» մոդել է՝ առանց վարչական ռեսուրսների օգտագործման ու ընտրողներին վախեցնելու:

Հադրութում հաղթել է արտահամակարգային թեկնածու Վահան Սահադյանը: Մրցակցի նկատմամբ ոչ մեծ առավելությունը խոսում է թեժ նախընտրական պայքարի մասին:

Արցախում ՏԻՄ ընտրությունները համարում են 2020 թվականի գարնանը կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների փորձը: Նախագահի թեկնածուներից Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը երեկ հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է անցկացնում եւ մոտ ժամանակներս կհայտնի վերջնական որոշման մասին:

Այս կամ այն թեկնածուին աջակցելուց իշխանության հրաժարվելը, նոր անձանց ի հայտ գալը, լուրջ ընտրախախտումների բացակայությունը կարող են վկայել, որ գարնանն Արցախում բաց ընտրություններ կլինեն, որտեղ ավանդական գործոնը՝ հատուկ ծառայությունների կողմից «հորդորները» եւ վախեցնելը չի աշխատի: Արցախում իշխանության ուղղահայացն աստիճանաբար հորիզոնականի է վերածվում:

Արցախում նախագահական ընտրությունների մի «փուլ» արդեն ավարտվել է այս տարվա ամռանը: Հնարավոր թեկնածուներից շատերը հասցրել են «այրել» իրենց ներուժը եւ սպառվել: Կարծես թե ասպարեզից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նա հազարավոր ստորագրություններ է հավաքել Սահմանադրությունում փոփոխություններ անելու համար, բայց օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է որակել ընտրություններին բռնության կիրառումը, այդ հարցն աննկատ փակվել է: Բաբայանի մասին ընդհանրապես դադարել են խոսել, երբ Երեւանում վերսկսվեց դատական գործընթացը, որում նա մեղադրյալի կարգավիճակի ունի:

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես մտադիր էր առաջադրվել, բայց դեռ հայտարարություն չի արել: Ամռանը նրա կարգավիճակը նույնպես փոխվել է: Մի շարք աղմկոտ հայտարարություններից հետո նա ազատվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից:

Ինչ վերաբերում է եւս մեկ հավանական թեկնածուի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ամռանը նա բազմաթիվ տհաճ հարցեր լսեց իր կողմից Արցախում հռչակված մեգանախագծերի անփառունակ ճակատագրի վերաբերյալ:

Ապագա ընտրությունների հարցում նկատվում է նաեւ արտաքին հնարավոր շահագրգռություն: Օրինակ, ռուսական որոշ շրջանակներ անհանգստացած են «միացում», «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսերից, որոնց լույսի ներքո էլ հնարավոր է ընթանան ընտրությունները: Ի դեպ, իրենց անհանգստությունը չեն թաքցնում Հայաստանում եւ Արցախում արտաքին այդ ուժերի հետ կապված շրջանակները:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա