ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Ալիևը վստահեցնում է՝ եթե ցանկանան, «կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզեն»
August 17, 2021, 8:37 pm
3325
Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը այսօր ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Քարվաճառում հերթական սկանդալային հայտարարություններն է արել այն մասին, որ Սյունիքն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են, և Ադրբեջանը դրանք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով անպայման կվերադարձնի։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանցի զինվորականները ամիսներ շարունակ գտնվում են Հայաստանի տարածքում և ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից պահանջում է քայլեր ձեռնարկել նրանց այնտեղից դուրս հանելու համար: ՀԱՊԿ-ն ու պաշտոնական Մոսկվան հայտարարում են, որ սահմանային միջադեպերը պետք է կարգավորել բանակցային ճանապարհով և հորդորում հնարավորինս արագ սկսել սահմանազատման աշխատանքները։
Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչև սահմանազատում հայտարարում է, թե Սև լիճը ադրբեջանական տարածք է և ընդհանրապես ադրբեջանցիները որտեղ կուզեն, այնտեղ էլ կտեղակայեն իրենց զորքերը։
«Հայաստանի հայտարարությունները միանգամայն անհիմն են։ Մենք մեր հողի վրա ենք, Գարագյոլը [Սև լիճը] մերն է, մյուս տարածքներն էլ մերն են։ Մենք վերադարձանք։ Այդ տարածքը 30 տարի եղել է հայերի մոտ։ Եթե սահմանն անցնում էր այն տարածքով, որի մասին խոսում էին հայերը, ապա ինչո՞ւ նրանք այնտեղ չմնացին, ի՞նչ է տեղի ունեցել։ Երբ մենք եկանք ու կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք մեր տեղում չենք։ Մենք կանգնած ենք այն վայրում, որտեղ որ պետք է և եթե ցանկանանք, կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզենք», - հայտարարել է Ալիևը:
Իլհամ Ալիևը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասեր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ամրապնդում են այդ սահմանները: Նրա խոսքով՝ պետական սահմանի ամրապնդում է ընթանում Քելբաջարի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ, երբ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել էին Սև լիճի տարածք Բաքուն ասում էր, որ այդ լճի մի մասն իրենցն է, այսօր Բաքուն հայտարարում է, որ Սև լիճն ամբողջությամբ իրենցն է, և ընդհանրապես իրենցն է ամենը, ինչ կուզենան։ Փաստարկներից մեկն էլ Ալիևի տրամաբանությամբ այն է, որ հայերը, երբ ադրբեջանցի զինվորականները եկել էին Սև լիճ, ոչինչ չարեցին հայտարարություններից բացի։
Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է ոչ միայն Սև լիճի մասին։ Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումն ու ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անկեղծանում է տեսախցիկների առջև և հայտարարում, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական տարածք՝ Զանգեզուր և Սևան։
«Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Զանգեզուրի միջանցքը, մենք, իհարկե, կօգտագործենք մեր քաղաքացիներին մեր հողեր վերադարձնելու համար։ Նման ծրագրեր կան, և դա բնական է։ Քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ներկայիս Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև նրան սահմանակից Մահալ Գեյչից [Սևանի տարածքից], և նրանք իրավունք ունեն գնալ և ապրել իրենց հայրենի հողերում։ Մենք դա թողել ենք հաջորդ փուլին», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Ի դեպ՝ Ալիևի վերջի շրջանի հայտարարությունները ուղղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև Ռուսաստանի։ Նա երեկ, մասնավորապես, սպառնացել է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք, իր խոսքով, ապօրինի հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում։ Խոսքը Հայաստանում գործող ամենախոշոր ոսկու հանքավայրի՝ Սոթքի մի մասի մասին է։ Ոսկու այդ հանքի շահագործմամբ զբաղվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Օրեր առաջ էլ Ալիևը հայտարարել էր, թե Մոսկվան չպետք է զինի պատերազմում պարտված Հայաստանին:
Նյութի աղբյուր. azatutyun.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ