ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Ռուսաստանը հրաժարվում է իր 1920-ականների պայմանագրերից. Դա վերաբերում է Նախիջևան-Կարս-Արարատին

January 3, 2020, 12:58 am

5148

Էստոնիան Ռուսաստանից պահանջում է 1940 թ. օկուպացված տարածքների վերադարձը և 1920 թ. ռուս-էստոնական Տարտուի պայմանագրով որոշված սահմանների վերականգնումը: Ռուսաստանն ասում է, որ այդ պայմանագիրն այլևս պատմություն գիրկն է անցել, և Կրեմլը նույնիսկ չի քննարկելու հողերի վերադարձը:

Եթե հետևենք Մոսկվայի «էստոնական» տրամաբանությանը, 1921 թՄոսկվայի պայմանագիրը նույնպես պատմություն պիտի դարձած լիներԱյդ պարագային, ինչո՞ւ են Կարսը, Նախիջևանը եւ սրբազան Արարատ լեռը մինչ այժմ ռուս-թուրքական օկուպացիայի տակ: Պարզվում է, պատմությունը տարբեր է, երբ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի ուրիշների հողերը: Ինչու է Ռուսաստանի նախագահը ստորագրել Ակվիլայի (Մադրիդյան սկզբունքներ) հայտարարությունը, որը վերաբերվում է ԼՂ շուրջ «հայերի օկուպացրած» տարածքներին: Օկուպացիան տարբեր է, եթե խոսքն այն մասին է, թե ինչ պետք է վերադարձնել հայերին եւ ինչ պետք է, ընդհակառակը, ստանալ հայերից:

Մոսկվան պետք է կողմնորոշվի, թե ում հետ է Անդրկովկասում և Առաջավոր Ասիայում: Ավելի ստույգ՝ ում հետ է Ստեփանակերտ, Երևան, Գյումրի, Կարս, Նախիջևան շրջանում: Կովկասի այլ վայրերում Ռուսաստանը արդեն վերացել է: Հայերի համար կենսական կարևորության տարածքներըմեր հայրենիքը ռուսական կայսրության ծայրամաս չենդրանք Ռուսաստանի գոյության պայմանն են:

Դատելով Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններից, ԽՍՀՄ փլուզման հայկական պատճառները նոր-նոր են քննարկումների առարկա դառնում Մոսկվայի վերլուծական շրջանակներում: 1922 թվականին հայերի ոսկորների վրա կառուցված «խորհրդային կայսրությունը», ինչպես անվանել է ԽՍՀՄ-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ստեղծվել է խիստ երերուն հիմքի վրա: 1988-ին միայն Սպիտակի երկրաշարժը չեղավ: Եղավ Միացման երկրաշարժը, որ ավերեց ԽՍՀՄ:

Այն, որ հայերը մտադիր չեն երկարաձգել սեփական ոսկորների վրա ռուս-թուրքական գերության հաճույքը, ըստ ամենայնի պարզ է դառնում ոսկեգմբեթ Երրորդ Հռոմում: Էժան գազով այստեղ չես պրծնի: Ռուսաստանն ավելի թանկ արժե: Համենայնդեպս, մեզ այդպես է թվում: Համենայնդեպս, մեզ համար: Երկրորդ աշխարհամարտում 330000 հայ տղամարդու թափած արյունը ջուր չէր: Հազարամյա վաղեմության պատմությունը դեռ մի կողմ դրած: Ռուս գիր ու գրքի, խաչ ու խունկի, պետական կարգ ու կանոնի, զենք-զրահի միջի հայ ամագի գինը բոլորովին այլ է, և այն հայցվելու է:

Ոչինչ դատարկ տեղը չի ծնվում՝ ակուքներ ունի: և ոչինչ անհետ չի անցնում: Հետևանքները հարկ է սպասել: Հնագույն քաղաքակրթությունից գողացված սրբազան հողը, բոլշևիկյան ու քեմալական հորդաների կողմից սպանված ու տեղահանված մարդիկ պատմություն չեն: Դրանք հայ-ռուսական նորագույն «անամպ» (ըստ Մարգարիտա Սիմոնյանի) հարաբերությունների էությունն են:

Օկուպացված արևելահայ տարածքների վերադարձը և սպանված ու հայրենազրկված հարյուր հազարավոր մարդկանց ու նրանց սերունդների զրկանքների փոխհատուցումն այլընտրանք չունեն: Ավելի ճիշտ՝ այլընտրանքը «զրո Ռուսաստանն» է Անդրկովկասում: Իսկ հետո ամեն ինչ կարող է ընթանալ ըստ «չվացուցակի», ինչպես սիրում էր ասել Ռուսաստանի մեկ այլ հայրենասեր Ալեքսանդր Պրոխանովը Ղրիմի միացման խրախճանքի օրերին:

Խնդիրն այն է, որ չվացուցակը կարող է տանել Ռուսաստանի սահմաններից ոչ թե դուրս, այլ ներս: Ներս թե դրսի բանալին Հայաստանում է: Հայաստանը պատմության մանկամսուրի սանիկ Ուկրաինա կամ Էստոնիա չէ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա