ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Վեճն Իրանի և Ադրբեջանի միջև պետք է լուծվի առանց արտաքին ուժերի միջամտության. Ալի Համենեի
October 3, 2021, 9:33 pm
2977
Ադրբեջանի և Իրանի միջև ծագած վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց օտարերկրյա ուժերի միջամտության։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի իսլամական հանրապետության ղեկավար Ալի Համենեին: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս երկրի հյուսիս-արևմուտքում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության և ռազմական ներկայության», - Համենեիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
«Տարածաշրջանի ժողովուրդների բանակները կարող են իրենք իրենց կառավարել, և մենք թույլ չենք տա, որ այլ ուժեր միջամտեն », - հավելել է նա:
Համենեիի հայտարարությունը հնչել է Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական արտահայտությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին:
Երեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի մոտ Իրանի զորավարժությունները կապված են երկրի ինքնիշխանության խնդրի հետ:
Իսկ նախօրեին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական շարժումներ են ներթափանցել տարածաշրջան, և Իսրայելը նույնպես փորձում է օգտվել այդ լարվածությունից»: Դիվանագետի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով հայտարարել է իր մտավախությունների մասին՝ կապված Իսրայելի (Ադրբեջանի տարածքում) ներկայության հետ»: Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ իսրայելական ուժերի ներկայությունը, հավելել է նա:
Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների մուտքը կասեցնելու ուղղությամբ, քանի որ Բաքուն այդ գործողություններն անօրինական է համարում: Նրա խոսքով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ը մոտ 60 բեռնատար մեքենա Իրանից մուտք է գործել Ղարաբաղի տարածք, և ադրբեջանական կողմը բազմիցս դժգոհություն է հայտնել Թեհրանին Այդ կապակցությամբ: Բացի այդ, նա մտահոգություն էր հայտնել Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների անցկացման կապակցությամբ։
Սեպտեմբերի վերջին ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել իրանցի զինծառայողների և ռազմական տեխնիկայի ադրբեջանական սահման տեղափոխելու մասին՝ զորավարժությունների անցկացման համար: Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին նշել է, որ զորավարժությունները նախապես պլանավորված էին, և հավաստիացրել է, որ Իրանի ԶՈՒ գործողությունները չեն սպառնում Ադրբեջանին:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ