ԼՐԱՀՈՍ
լրահոս
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Նոր հրահանգ Երեւանում ՌԴ դեսպանատնից. Հայաստանը պետք է հրաժարվի. Lragir.am
April 28, 2021, 5:27 pm
3715
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերթական համաժողովն է անցկացրել «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքները եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» թեմայով: Նախորդ համաժողովին դեսպան Կոպիրկինը բաց հրահանգավորումներ արեց Հայաստանի «ներքաղաքական ու նախընտրական» թեմայով, որն ուղիղ միջամտություն էր Հայաստանի գործերին: Կրեմլի խոսնակի կողմից Հայաստանի ռուսական ընդդիմության սլիվից հետո Կոպիրկինը «դասավորեց» երկբեւեռ համակարգը Հայաստանում, որով պետք է ապահովվի լիովին ռուսական պառլամենտ եւ կառավարություն:
Հետաքրքիր է, որ հերթական համաժողովին Կոպիրկինը չկար, նրա փոխարեն նախագահել է ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Կոպիրկինը հե՞տ է կանչվել Երեւանից, թե՞ մեկնել է նոր ինտրուկտաժի, առայժմ պարզ չէ: Ռուսաստանն իջեցնո՞ւմ է Հայաստանի նշաձողը, ներքաղաքական ապագա կառուցվածքի հրահանգավորումներից տրամաբանորեն անցնելով հաջորդ խնդրին՝ Հայաստանի ինքնիշխանությանը:
Ինքնիշխանության խնդիրը պետք է դիտարկել մեր արեւմտյան գործընկերների միջամտության պրիզմայով, համաժողովի բացմանն ասել է Ալեքսեյ Սինեգուբովը: «Հաշվի առնելով այն փաստը, որ արժեքային հարցերն այն հիմքն են, որը շատ սերտ կապում է մեր ժողովուրդներին, հաստատելով նրանց հոգեւոր եւ քաղաքակրթական մտերմությունը, պետությունները ոչ միայն կարող են, այլեւ պարզապես պարտավոր են սերտորեն համագործակցել նշված թեմայով», ասել է նա:
Անմիջապես նշենք, որ դիվանագիտական լեզվից թարգմանաբար հավատարմատարի խոսքը նշանակում է՝ հրաժարվեք ինքնիշխանությունից: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ինքնիշխանություն կարող է լինել միայն ռուսական ծիրում, իսկ Հայաստանի պարագայում ավելանում են «արժեքային հարցերը»՝ ռուսական պատմական ու քաղաքական բարդույթները հայերի ու Հայաստանի հանդեպ: Հայաստանի անկախ պետությունը Ռուսաստանում, ինչպես Թուրքիայում, դիտարկվում է որպես մահացու սպառնալիք, դրա դրսեւորումները հայերն իրենց վրա զգացին 1918-1923 թվականներին, եւ 100 տարի անց՝ Հայաստանի դեմ Լավրովի պլանի իրագործմամբ, որի ընդլայնված կիրառումն արդեն ուղղված է Հայաստանի մասնատմանն ու ինքնիշխանության ոչնչացմանը:
Հայաստանը ներկայում գտնվում է ռուսական ուղիղ կառավարման տակ, որը պատերազմի, ընդհանրապես հայկական գավառական բնույթի էլիտաների 30-ամյա քաղաքականության արդյունքն է։ 30 տարի պետականության ցուցանակի տակ մակաբուծող էլիտաները ներկայում անցել են իրենց հոգեհարազատ մունիցիպալ մակարդակ՝ տեղավորվելով ռուսական սցենարով «նախընտրական պայքարի» մեջ։ Արցախի, Մեղրիի միջանցքի եւ բանակի հանձնումով Հայաստանի ինքնիշխանությունը կորսվում է լիովին՝ պետական ինստիտուտների շարունակական ինքնակազմալուծմամբ դեպի պարզունակ «գուբերնիական» մունիցիպալիտետ:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ