ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Թրամփը կարդաց ԱՀԿ դատավճիռը. կորոնավիրուսի առաջին խոշոր հետևանքը. Lragir.am

May 30, 2020, 6:19 pm

3676

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ամբողջությամբ խզում է հարաբերությունն ու կապը առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ չի ընդունել ռեֆորմացիայի առաջարկներն ու չի կատարել դրան ընդառաջ քայլեր: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միջոցները կծախսի համաշխարհային առողջապահության նպատակով, փաստացի արձանագրելով, որ ԱՀԿ չի ծառայում այդ նպատակին:

 Գործնականում, խոսքը կորոնավիրուսի քաղաքական խոշոր առաջին հետևանքի մասին է: ԱՄՆ փաստորեն քանդում է առողջապահական միջազգային մեխանիզմը, որ կառուցված էր ԱՀԿ վրա: Նահանգները այդ կազմակերպության խոշորագույն դոնորն էր, որը հատկացրել է մոտ 400 միլիոն դոլար:

Կորոնավիրուսի համաշխարհային ճարակը ցույց տվեց, որ Թրամփը թերևս իրավացի է: Համենայն դեպս, բարդ է ասել, թե ինչով էր զբաղված ԱՀԿ-ն, եթե աշխարհը ներկայում թե ճարակի, թե հոգեխանգարմունքի մեջ է տնտեսական, քաղաքական, մարդկային իմաստով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր տարեկան միլիարդավոր դոլարներով պետք է աշխարհը ապահովագրեր համաճարակից, ինչը չի արել: Թրամփը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ԱՀԿ գործել է Չինաստանի հետ համաձայնեցված, կասկածելով, որ օգնել է Պեկինին թաքցնել աշխարհից կարևոր տեղեկատվություն: Գործնականում ԱՀԿ-ն համավարակի մասսին խոսել է Չինաստանում վարակի հայտնաբերումից մոտ երկու ամիս անց միայն: Իսկ այդ ընթաքում էլ աչքի է ընկել հակասական և ավելի շփոթեցնող հայտարարություններով ու ռեկոմենդացիաներով:

Այդ կառույցի ղեկավարն ընդհանրապես բավականին սկանդալային է դեռ իր հայրենիքից՝ Եթովպիայից, որտեղ նա մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, կաշառառության, այլ ապօրինությունների և անգամ ցեղասպանության համար: Թեդրոս Գեբրեյեսուսը եղել է Եթովպիայի առողջապահության, հետո արտաքին գործերի նախարար: Նա բավական սկանդալների տեղիք է տվել նաև արդեն ԱՀԿ նախագահի պաշտոնում:

Նա կամ ԱՀ-ն դառնում են Թրամփի նախընտրական մարտավարության կամ ռազմավարության զո՞հ, թե՞ աշխարհն իսկապես ԱՀԿ միտումնավոր սխալի կամ ոչ կոմպետենտության հետևանքի զոհն է:

Ո՞վ է հաջորդելու ԱՄՆ-ին, որ պետությունն է լքելու ԱՀԿ, թե՞ Թրամփը կմնա մենակ, իսկ գուցե ընտրվելուց հետո էլ կվերադառնա: Հնարավո՞ր է, որ աշխարհի ամերիկա-չինական բաժանման ակնառու գործընթացը ունենա այնպիսի դրսևորում, երբ կձևավորվեն այսպես ասած համաշխարհային առողջապահական տարբեր կազմակերպություններ՝ ԱՄՆ և Չինաստանի հովանու ներքո: Եվ արդյոք ԱՀԿ-ն այդ գործում կլինի միակը, թե՞ կդառնա ավելի լայն ընթացքի նախադեպ:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա