ԼՐԱՀՈՍ

լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ԵՐԲ ՆԵՐԿԱՆ ԱՄՈՒԼ Է, ԻՍԿ ԱՊԱԳԱՆ՝ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏԱՆԴԸ

August 29, 2019, 5:24 pm

4087

Արդեն ավելի քան երեսուն տարի Հայաստանի համար մեկ քաղաքական առաջնահերթությունը եղել ու մնում է Արցախը:

Արդեն ավելի քան երեսուն տարի իշխանական ու ընդդիմադիր տարբեր ուժեր իրենց նեղ կուսակցական, կլանային խնդիրները լուծելու համար փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել այլ՝ հաճախ արհեստածին խնդիրների վրա, ինչը որպես կանոն ճակատագրական է եղել հենց այդ ուժերի համար և տարիներով ու տասնամյակներով հետաձգել է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար կենսական հարցերի լուծումը:

Արդեն ավելի քան երեսուն տարի մենք համառորեն չենք ուզում հասկանալ, որ Հայաստանի արտաքին ու ներքին բոլոր մարտահրավերների դիմագրավումը, երկրի տնտեսական ու սոցիալական առաջընթացը բացառապես Արցախի հիմնահարցի լուծմամբ են պայմանավորած:

Անշուշտ, ՀՀ դատաիրավական համակարգում առաջացած ճգնաժամը, կոռուպցիայի դեմ պայքարի, Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված էկոլոգիական խնդիրների լուծումը հրատապ ու վճռական որոշումների կարիք ունեն, սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, այս ու համանման մյուս հարցերն արհեստականորեն ուռճացվում են, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն Արցախի շուրջ ստեղծված բավականին վտանգավոր զարգացումներից և Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումներից: Ցավով պետք է արձանագրել, որ լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի շատ խոսվում է Լֆիկ Սամոյի խանութի հրդեհի, քան ասենք Արցախում ընդամենը մի քանի օր հետո սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին:

Կարծում եմ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտրությունները , «հրետանային նախապատրաստություն» են 2020 թվականի մարտին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների, «ճակատամարտից» առաջ:  Ի տարբերություն իրական ճակատամարտի այստեղ ռազմաճակատի գիծը բազմավեկտոր է, իսկ հակառակորդների կողմից միմյանց ուղղված արկերը հիմնականում սեփական խրամատներում են պայթում:

Այս ֆոնի վրա չափազանց ուշագրավ է Սամվել Բաբայան քաղաքական գործչի մարտավարությունը: Լինելով նաև հմուտ ռազմական գործիչ, նա իր «ռազմամթերքն» անիմաստ չի վատնում մանր-մունր բանսարկությունների, ընդդիմախոսներին սևացնելու կամ էժանագին պոպուլիզմի վրա:

 Սահմանադրական փոփոխությունների պահանջով նրա կողմից կազմակերպված ստորագրահավաքն ու դրա արդյունքում հավաքված ավելի քան քսան հազար ստորագրությունները երեք բան հստակ փաստեցին. 1. Սամվել Բաբայանը բացառապես քաղաքական գործընթացների կողմնակից է, 2. Սամվել Բաբայանը Արցախում անուրանալի հեղինակություն է վայելում, 3. Արցախցիները այլևս չեն հանդուրժում ներկա, ասել է թե անցյալ իշխանություններին:

Կարծում եմ բոլորը և առաջին հերթին Ս. Բաբայանը հստակ գիտակցում են, որ ԱԺ-ն մերժելու է սահմանադրական փոփոխությունների առաջարկը, սակայն այն ինչը գործող իշխանությունները Ս. Բաբայանի պարտության գրավականն են համարում, իրականում իրենց վախճանի սկիզբն է հանդիսանալու:  Նախագահական մրցավազքին չմասնակցելը կարող է նույնիսկ մարտավարական հաղթանակ դառնալ, որովհետև թիմն իր ողջ ներուժը կօգտագործի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելու համար, իսկ որ Ս. Բաբայանի կուսակցությունը առնվազն ծանրակշիռ  ներկայացվածություն  է ունենալու գալիք ԱԺ-ում, ապացացում են վերջին ստորագրահավաքի արդյունքները: Եթե սրան ավելացնենք նաև Արցախում ազատ ու արդար ընտրությունները երաշխավորելու ՀՀ վարչապետի հանձնառությունը, պատկերն ամբողջական կդառնա: Այդ հարցում իր ողջ ներուժով վարչապետին սատարելու է նաև Ազատամարտիկների Դաշինքը: Այնպես որ տղե՛րք, կապեք ձեր ճամպրուկները, եթե իհարկե հասցնեք:

Արցախում դեռ կա առաջնորդ, ով կարող է ներկան կենսունակ, իսկ ապագան անցյալից ազատ ու բարեկեցիկ դարձնել:

Արամ Ավետիսյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա