ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
«ՀՀ ԶՈւ-երը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել». Արթուր Եղիազարյան
August 17, 2019, 4:36 am
3778
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց Բանակը, հերթական անգամ, փաստում է, որ օպերատիվությամբ և խնդիրներն արդյունավետ լուծելու կարողությամբ՝ մնում է իր բարձրության վրա։ Վերջին ամիսներին, թշնամու սահմանապահների դեմ պայքարում, ՀՀ զինված ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով Հայոց Բանակի դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում: Գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել: ՀՀ զինված ուժերի արդյունավետ գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել ոչ միայն թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա, այլ նաև ադրբեջանական իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը: Իսկ առավել կարևոր է այն հանգամանքը, որ եթե թշնամուն հաջողվեր իր ագրեսիվ մտահղացումը, ապա վտանգվելու էր Վրաստանով ՀՀ մտնող գազի խողովակաշարի անվտանգությունը։ Սա կենսական խիստ անհրաժեշտ քայլ էր ՀՀ-ի համար։ Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում, ինչպես նաև նրան ոգևորող կեղծ լուրեր մատուցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար դիմում է տեղեկատվական ձեռնածության՝ հրապարակելով տեղեկություն առ այն, որ իբրև թե Ադրբեջանի սահմանապահներն են հաջողություն և առաջխաղացում ունեցել: Իրականում, վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն ոչ թե Հայաստանից, այլ հարևան Վրաստանից։ Այդ մասին կարող եք աղմկահարույց տարբեր նյութեր տեսնել վրացական մամուլում։ Իսկ Հայաստանի սահմանին էլ ավելի մոտենալ՝ թշնամուն չհաջողվեց: Սովորաբար հայկական կողմը նման դեպքերում լռություն է պահում, բայց հաշվի առնելով իր բնույթով թշնամի հակառակորդի ապատեղեկատվական գործունեությունը մեր ուղղությամբ՝ կարծում եմ, որ ՀՀ բնակչությունն այս մասին պետք էր իմանար, որպեսզի ապատեղեկատվական քարոզչության զոհ չդառնա։ Այս վերջին գործողությունների արդյունքում ՀՀ զինված ուժերը ոչ միայն կարողացան ավելի ամրապնդել սահմանակից մեր գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը՝ առաջանալով նոր բնագծում, այլև վերահսկողության տակ առնել ադրբեջանական մայրուղին։ Բաքվի իշխանություններին սա պետք է դաս լինի։ Թող մեղավորներ փնտրի իրենց բարձրաստիճան ապաշնորհ զինվորականների շրջանում»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ