ԼՐԱՀՈՍ
լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
BBC-Ն ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
August 13, 2019, 11:42 pm
3175
BBC-ի հրապարակումը բավականաչափ հետաքրքիր շերտեր բացահայտեց Հայաստանում Մարտի 1-ի ողբերգության հանրային ընկալումների համակարգում: Առաջին հերթին աչքի զարնեցին, այսպես կոչված, դավադրությունների տեսության հանդեպ շատ մարդկանց ծայրահեղ հակվածությունն ու դյուրահավատությունը, այն է՝ BBC-ն դավ է նյութում Հայաստանի ու հայերի հանդեպ հենց այն պահին, երբ այստեղ հատկապես կենսական են ազգային միասնության գաղափարն ու այդ տեսլականի կենսակոչումը: Հետեւաբար, ըստ այդ տեսության ջատագովների, բրիտանական լրատվամիջոցը ջանք ու եռանդ չի խնայում պատվիրված կեղծիքների ու թյուրասացությունների միջոցով պառակտել հայ հանրությունն ու սեպ խրել հայության երկու հատվածների միջեւ:
Առավել հետաքրքիր է բրիտանական կորպորացիայի բացահայտած հաջորդ շերտը: Դավադրությունների մասին աղաղակողներն իրենց «տեսությունը» բացահայտելուց ու հիմնավորելուց անմիջապես հետո, կամա թե ակամա, հակասում են իրենք իրենց՝ այս անգամ արդեն աղաղակելով քննությանն առնչվող փաստաթղթերն օտարերկրյա լրատվամիջոցին փոխանցելու անթույլատրելիության մասին. ո՞ր դավաճանն է հանդգնել պետական կարեւորության գաղտնի փաստաթղթերը փոխանցել այլոց: Բայց դրանով իսկ նրանք ակամա արձանագրում են, որ BBC-ի ռեպորտաժում ներկայացված փաստերը, այնուամենայնիվ, հորինված դավադրության արդյունք չեն, այլ ունեն հստակ «հայաստանյան» ծագում, այն էլ՝ պաշտոնական: Այսինքն, դրանցում ներկայացված են հենց այն «դավադիր» փաստերը, որոնք էլ տեղ են գտել բրիտանական լրատվամիջոցի հրապարակման մեջ:
Ստացվում է, որ իրական ճշմարտության փնտրտուքի փոխարեն Հայաստանում հանրության ակտիվ մի հատված զբաղված է․ ա) ճշմարտությունը փաստող փաստաթղթերի փոխանցման «դավաճան» հեղինակների փնտրտուքով, բ) այդ հարցում չհաջողելով՝ նրանք շարունակում են զբաղվել իրենց նախասիրած՝ բավականաչափ «անշառ», որեւէ պատասխանատվություն չենթադրող միջազգային հակահայ դավադիրների փնտրտուքով եւ, բնականաբար, նրանց չեն գտնում, ինչը, ի դեպ, արդեն «դավադիրների որսորդների» համար այնքան էլ կարեւոր չէ… նրանց համար կարեւորն աղաղակելն է, անորոշ ինքնահաստատումը, խոսելը, ճչալը, ուշադրության կենտրոնում լինելը…
Եվ այս թոհուբոհի մեջ անուշադրության է մատնվում մի շատ էական հանգամանք: Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների՝ առնվազն լրագրողական հետաքննությամբ զբաղված բազմաթիվ մարդիկ հրաշալի հասկանում են եւ գիտեն, որ BBC-ի հրապարակման մեջ որեւէ նորություն չկա, եւ այդ մասին մի շարք տեղական լրատվամիջոցներ վերջին տարիներին տասնյակ հոդվածներ ու նյութեր են հրապարակել: Դրանք, սակայն, չգիտես ինչու, դավադրությունների տեսության սիրահարների կողմից անտեսվել են կամ առնվազն համարժեք արձագանքի չեն արժանացել:
Այս ամենից հետո մի հարկադրված ենթադրություն է ծնվում՝ մեր հանրությունը դեռեւս ցավոտ ճշմարտություններն ըստ արժանվույն ընդունելու եւ դրանց արժանապատվորեն դիմակայելու բավարար ռեսուրս կամ իմունիտետ չունի, ինչը խոսում է նույն այդ հանրության անառողջության մասին: Ստացվում է, որ կարեւոր չէ՝ ճշմարտություն է հնչում, թե ոչ, կարեւորն այն է, թե ով է ասում այդ ճշմարտությունը, ինչու է ասում եւ ինչում է դա անում հենց X պահին, ոչ թե, ասենք, Y կամ Z՝ թերեւս ավելի «անշառ» պահերին:
Ի դեպ, բոլորովին բացառված չէ, որ BBC-ն իսկապես իր այդ աղմկահարույց ռեպորտաժը հրապարակ է նետել ինչ-ինչ կոնյունկտուրային-քաղաքական շարժառիթներով. ի վերջո, այդ կորպորացիան մեր «սիրելի քեռու» լրատվամիջոցը չէ, նրանք էլ, հավանաբար, ունեն ինչ-ինչ նպատակադրումներ եւ թիրախներ: Բայց չէ՞ որ դա արդեն քննարկման բոլորովին այլ թեմա է, այլ հարց: Սակայն այդ իրողության ակնարկներն անգամ այստեղ՝ Հայաստանում, չեն զգացվում, դա ո՞ւմ է պետք:
Մի խոսքով՝ այստեղ մտածելու շատ բան կա:
Դավիթ Զավյան
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ