ԼՐԱՀՈՍ
լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍԻ» ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
August 7, 2019, 2:35 am
3663
Մոսկվայի հայ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել։ «Յանդեքս տաքսի» ծառայությունը զանգվածաբար անջատում է հայ վարորդներին պատվերների հարթակից։
Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց մոսկվաբնակ վարորդներից մեկը, որը աշխատում է «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունում։
«Հայերի մեքենաները ուրբաթ օրվանից անջատում են ցանցից։ Մաքսային միության բոլոր մյուս երկրների վարորդները միացած են «Յանդեքսի» ագրեգատին, բացի հայերից։ Ստացվում է, որ Մոսկվայում ասենք կիրգիզները ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան հայերը», - ասում է մեր հայրենակիցը։
Վարորդների դիմումներին «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունից պատասխանում են, որ օրենքով ՌԴ տարածքում կոմերցիոն գործունեություն կարող են ծավալալ միայն այն երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզվի կարվավիճակ ունի։
«Նույն իրավիճակը եղել է նաև անցյալ տարի։ Մեր վարորդներին նորից անջատել էին էլեկտրոնային հարթակներից։ Մի կերպ կարողացան բացատրել, որ Մաքսային միության երկրների վրա այս դրույթները չեն տարածվում, և հայ վարորդներին կրկին թույլ տվեցին մնալ «Յանդեքս» համակարգում։ Այժմ ամեն ինչ կրկնվում է», - ասում է մոսկվաբնակ վարորդը։
Երևանում «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերության համար բոլոր պայմանները ստեղծված են։ «Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ, «Յանդեքսի» վարորդներին թույլ են տալիս մտնել տարածք և ուղևորների սպասարկել, իսկ ՌԴ մայրաքաղաքում համապատասխան վերաբերմունք հայերի նկատմամբ չկա։ Այս հանգամանքը հայ վարորդներին նրանց նյարդայնացնում է։
Մոսկվայի քաղաքի ադմիսնիստրատիվ տեսչությունը հաճախ է տուգանում հայ վարորդներին, նրանց արգելելով հայկական վարորդականով երթևեկել։ Մեքենաները տուգանային հրապարակ են տանում, և մեծ գումարներ կորզելուց հետո միայն ազատում են։
Աշոտ Մարտիրոսյանը պատմում է, որ երեկ իրեն կանգնեցրել է ՃՈ տեսուչը և տուգանել է 4000 ռուբլիով, ինչը մոտ 30 հազար դրամ է։ «Կանգնեցրեց, ամեն ինչ ցույց տվեցի, միայն մահվան թուղթ չունեի, երևի։ Ասում ա՝ բա գիտես, չէ, որ հայկական պռավայով չես կարա քշես։ Ասում եմ, լսի, ես ռուսերեն թարգմանել եմ, 5000 ռուբլի եմ տվել, որ դու կարդաս։ Ասում ա, ի՞նչ կապ ունի։ ես 5 տարի աշխատում եմ, սենց բան չկար։ Թե ինչ կատարվեց թավշյա հեղափոխությունից հետո, չգիտեմ»։ Երկու ամիս առաջ Աշոտ Մարտիրոսյանից հայկական վարորդականով մեքենա վարելու համար խլել են ավտոմեքենան։ 5000 ռուբլի է վճարել, որ հետ բերի։ «Ես 8 հոգու եմ պահում իմ վաստակած փողով։ Ի՞նչ եմ անելու, չգիտեմ», - ասում է հայ վարորդը։ Նա արտագնա աշխատանքների Մոսկվա է մեկնել 5 տարի առաջ։
ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի կիրառման արգելքը հանելու հարցը հաճախ է բարձրացվում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ժամանակ, բայց իրավիճակը գնալով ավելի անտանելի է դառնում։
Վարդան Սաֆարյանը Մոսկվայում մոտ 30 վարորդներից կազմված տաքսի ընկերություն ունի։ Նա վստահեցնում է, որ ուրբաթ օրվանից իր բոլոր վարորդները անջատված են «Յանդեքսի» հարթակից։ «Իմ դեպքում դեռ ոչինչ, բայց կան հայ մարդիկ որոնք ունեն 100 և ավելի մեքենաներ։ Ի՞նչ են նրանք անելու։ Նրանց դեպքում լուրջ խնդիր է առաջանալու։ Այո, այստեղ օրենք կա, որ եթե օտարերկրյա քաղաքացու են թույլ տալիս առևտրային գործունեությամբ զբաղվել, ապա նա պետք է լինի Ռուսաստանի քաղաքացի։ Բայց չեմ կարծում, որ հայերի հանդեպ հատուկ քաղաքականություն է սա, ուղորդված ինչ-որ հրահանգ - ասաց նա «Հրապարակի» հարցերին պատասխանելով, -ուղղակի կան շահարկումներ հայկական թեմայի շուրջ»։
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ