ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Ավտոներկրողները մտահոգված են. «Փաստ»

August 2, 2019, 1:46 pm

4129

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները: Նրանք այժմ չեն կարողանալու երկրորդային շուկաներից աճուրդներով ամերիկյան և ճապոնական մեքենաներ ձեռք բերել: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ օրերս ճապոնական կայքերում մեքենաների խաղարկության ժամանակ հայկական դրոշով մասնակցող բոլոր քաղաքացիներին խաղարկության հենց կեսից գործընթացից դուրս են թողել: «Մինչ այժմ միայն 7 տեղանոց մեքենաները թույլ չէին տալիս խաղարկել, բայց հիմա արդեն ճապոնական կայքերում երբ տեսնում են, որ խաղարկողը Հայաստանից է, կայքից հեռացնում են: Բայց վրացիները և ադրբեջանցիները մասնակցում են խաղարկություններին: Հիմա ստիպված ենք լինելու Վրաստանի քաղաքացիների միջոցով խաղարկել մեքենաները: Փաստորեն՝ Հայաստանի համար վերջնական փակվեցին ճապոնական կայքերը: Հայտարարություն կա, որ սեպտեմբերից էլ ամերիկյան կայքերն են փակվելու մեր քաղաքացիների համար»,-ասում է Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ, սրա պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանի համար գործելու են ԵԱՏՄ նոր դրույքաչափերը: «Ճապոնական և ամերիկյան դիլերներն իրենք իրենց ապահովագրում են: Տեսեք՝ «Nissan Tida» մակնիշի մեքենա է, շարժիչի ծավալը 1,5 լիտր, այն հասնում է Հայաստան հունվարի մեկից հետո, նրա շարժիչի՝ 1500 խ սմ ծավալը բազմապատկեք միջինը 4 եվրոյով, կազմում է 6000 եվրո: Դիլերները մտահոգված են, որ երբ մեքենան հասնի Փոթի, այդ գումարը չենք վճարի: Դրա համար էլ նրանք փակում են իրենց կայքերը ՀՀ քաղաքացիների համար»,-նշում է մեր զրուցակիցը: Հովհաննիսյանն ասում է՝ ավտոներկրողները կռահում են, որ կառավարությունը, կարծես, չի կարողանում հաջողություն գրանցել մեքենաների մաքսավճարների բարձրացումը երկու տարով հետաձգելու հարցում: «Խնդրում ենք, որ կառավարությունը հայտարարություն տարածի, որ մինչև դեկտեմբերի 31-ն իրավունք ունենանք մասնակցելու խաղարկություններին, իսկ երբ մեքենան Հայաստան հասնի 2020 թվականի ընթացքում, մաքսազերծենք հին փոխարժեքով: ԱԺ տնտսեական հանձնաժողովի նախագահի գրառումներից հասկանում ենք, որ պետությունը չի գնալու դրան, կընդունեն միայն մեքենաների մինչև դեկտեմբերի 31-ի ներմուծումը: Բայց խնդրում ենք գոնե խաղարկությունը թույլ տալ: Եթե պետությունը դրան էլ չի գնում, ուրեմն մաքսատուրքերի բարձրացումը ևս չի հետաձգվելու: Կարելի է ասել՝ որոշումը կայացվել է փակ սենյակներում»,-ընդգծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը: Նա հավելում է, որ այժմ հայաստանցի ներկրողներին մեկ ել ք է մնում. «Գնալ, Վրաստանից մեքենաները գնել և հարստացնել Վրաստանի վրացի և ադրբեջանցի քաղաքացիներին: Գումարած սրան՝ մեզ հետ Վրաստան են մեկնում նաև ռուսները և ղազախները: Գյուղերով շրջում, մեքենաներ են գնում: Գինն էլ չեն հարցնում: Ասեմ՝ շուկան արդեն դատարկ է, հայերն աժիոտաժի մեջ են: Խնդիրն այն չէ, որ դեմ ենք ԵԱՏՄ տարածքում լինելուն: Սակայն Հայաստանը սահման չունեցող, տնտեսական կղզու կարգավիճակում գտնվող երկիր է, և առաջարկում ենք Հայաստան ներմուծվող մեքենաների համար այլ փոխարժեքներ կիրառել»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում 

 

Նյութի աղբյուր. armlur.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա