ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման

September 24, 2023, 2:54 am

1512

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։

- Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվում, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է հրատապ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հարցով և որ այդ նիստի շրջանակներում շրջանառելու համար տեսանյութեր են հարկավոր: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական աշնանային նստաշրջանն իրապես անց է կացվելու ս.թ.հոկտեմբերին, և օրեր առաջ ես դրա վերաբերյալ նաև համապատսխան գրառում եմ արել իմ Facebook սոցիալական հաշվում:

ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին որոշում էր կայացվել դիմել ԵԽԽՎ Բյուրոյին, որպեսզի վերջինս քննարկի երկու հարց. Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակեպելու, ինչպես նաև ԵԽԽՎ պրոֆիլային, մասնավորապես՝ մոնիթորինգային և միգրացիայի հարցերով հանձնաժողովների համատեղ լսումներ անցկացնելու վերաբերյալ: Տվյալ հարցերով վերջնական որոշում պետք է կայացնի ԵԽԽՎ Բյուրոն: Դա տեղի է ունենում որպես կանոն Վեհաժողովի լիագումար նստաշրջանի նախօրեին: Համոզմունք արտահայտեմ, որ երկու նախաձեռնություններն էլ հաջողությամբ կպսակվեն: Այդ նիստերի անցկացման նախաձեռնությունները եկել են ոչ թե որևէ պետությունից, այլ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից:

Ինչ վերաբերում է տեսանյութերի և այլ բնույթի տեղեկատվության տրամադրմանը, ապա պետք է նշեմ, որ այդ նյութերը պետք է ուղղվեն լսումների շրջանակներում հրավիրված փորձագետներին կամ մասնակիցներին, որոնք հնարավորություն կունենան լսումների ժամանակ դրանք ներկայացնել ԵԽԽՎ համապաստախան հանձնաժողովի անդամներին: Պետք է նշեմ նաև, որ հաշվի առնելով նյութերի բովանդակային զգայունությունը՝ դրանք պետք է ոչ թե հրապարակել, այլ պարզապես անձնական նամակով կամ այլ կոնֆիդենցիալ եղանակավ ուղարկել համապատասխան սուբյեկտների, որոնք իրավունք ունեն և իրավասու են այդ գործընթացը միջազգային ատյաններում ներկայացնելու: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ հիշյալ տեղեկատվական նյութերն առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի ուղարկել այն պահին, երբ արդեն իսկ հստակ կլինի հանձնաժողովների կողմից կազմակերպվող լսումներին մասնացող համապատասխան փորձագետների կամ մասնակիցների կազմը:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա