ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Երևանում վերակառուցվել և շահագործման է հանձնվել նոր այգի
June 2, 2019, 3:26 am
3514
Հունիսի 1-ին, շահագործման է հանձնվել Երևանի Գլխավոր պողոտայի այգու Սարյան-Մաշտոցի պողոտա վերակառուցված հատվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Պրոֆ Ալ» ընկերության փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը և այլք:
Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են 10 հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ծաղիկներ:Նախագիծը կյանքելու կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարի ներդրում է իրականցրել: Այգու կանաչապատման նպատակով 550 ծառ, հազարավոր միամյա և բազմամյա ծաղիկներ և թփեր է տնկել «Պրոֆ Ալ»ընկերությունը:
«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի ավարտվել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»,-իր ողջույնի խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական: Նա նաև նշել է.«Գեղեցիկ միջավայր ենք ձեւավորել:Ամեն օր մինչեւ 23:00-ն հնչելու է դասական երաժշտություն։ Ապահովել ենք երեխաների ուրախ ժամանցը: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի»,-նշել է«Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:
«Պրոֆ Ալ» ընկերությունն այգու լանդշաֆտային դիզայնի, հատուկ ծառերի և բույսերի ընտրության, ներկրման և աճեցման աշխատանքներն իրականացրել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրով ու մասնագիտական նվիրումով:«Մեզ համար պատվաբեր և պատասխանատու էր Երևանի սրտում ծառաշատ ու գեղեցիկ նոր կանաչ գոտու ձևավորման գործում ներդրում ունենալը: Այգու ծառերը բուժման և վերամշակման լուրջ կարիք ունեին։ Բարեկարգման ընթացքում փորձել ենք գործել քաղաքի ճարտարապետական դիմագծին համահունչ: Վստահ եմ, որ այս գեղեցիկ, զով ու կանաչ կղզյակը կդառնա մեր քաղաքի սիրված զբոսայգիներից մեկն ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար»,-իր խոսքում նշել է «Պրոֆ Ալ» ընկերության փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ