ԼՐԱՀՈՍ

լրահոս

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին. ՀՀ-ում ՌԴ դեսպան

November 1, 2022, 10:31 pm

1705

Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո հայտարարում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես հիշատակված չէ, անգամ խաղաղապահ զորախմբի մասին պարբերությունում նշված չէ, որ նրանք տեղակայված են Ղարաբաղում։ Մինչդեռ հանդիպման նախօրեին Պուտինը հուսադրում էր, թե Ղարաբաղի մասին հիշատակումը կարող է տեղ գտնել խաղաղության պայմանագրում։

Դեսպանն այսօր հայտարարեց՝ կարգավորումը պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք։ Իսկ թե խաղաղության պայմանագրում ի՞նչ կետեր պետք է տեղ գտնեն, դեսպանն ասաց՝ կան հարցեր, որոնք դեռևս չի հաջողվում համաձանեցնել, բայց որոնց շուրջ աշխատանքը կշարունակվի։

«Մեր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար որոշման համար», - նշեց նա։

Արդյոք Ալիևին հնարավոր չի եղել համոզել, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին հայտարարության մեջ հիշատակում լինի. ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է՝ ինքը բանակցությունների մանրամասներից հավելյալ տեղեկություն չունի, միայն կարող է ենթադրել:

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարում՝ որևէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ամրագրված չէ, ձախողում է. «Ռուսաստանը Հայաստանի շահերը պե՞տք է պնդի. դա ինչ մանկամտություն է: Հայաստանի ղեկավարությունը պետք է Հայաստանի շահերը պաշտպանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես ինքը խոստացել էր, երբ ընտրվել էր վարչապետ: ՀՀ-ն զինված ուժերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հիմա մուննաթ է գալիս, թե խաղաղապահներն ինչո՞ւ Փառուխը չպաշտպանեցին, դու պաշտպանեիր»:

Ըստ իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի նախագահը չի համաձայնել Ռուսաստանի առաջարկի 15-րդ կետին, որում Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այդպիսով, պատգամավորի խոսքով, Ռուսաստանի առաջարկած 14 կետերը քննարկման ոչ ենթակա են դարձել։ Այդքանով հանդերձ, Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ երեկվա հայտարարությունը շատ կարևոր էր:

«Ստորագրելուց հետո Ադրբեջանն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանները 91 թվի դրությամբ: Արևելյան սահմանը ամբողջովին, որ վեճեր կար, որ օրինակ, թե Սև լճի սահմանը որտեղ է գտնվում, կամ Իշխանասարի որ հատվածն է ադրբեջանական և այլն, այդ խնդիրները կարգավորվեցին այս համաձայնագրով: Սա կարևորագույն կետ էր:

Ղարաբաղի հարցը քանի որ չստորագրվեց, հետևաբար դեռևս կարգավիճակը մնում է անորոշ», - նկատեց նա:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա