ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
«Սիստեմա»-ն դարձյալ հովանու տակ է առնում Քոչարյանին, թերևս առաջնորդվելով «սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով
May 24, 2019, 8:52 pm
4310
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան առաջարկել է դարձյալ Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։
Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։
Այն, որ ռուսական խոշրագույն կորպորոցիաներից մեկը Քոչարյանին նման առաջարկ է անում հենց հիմա, բոլորովին պատահական դիտվել չի կարող: Ավելորդ է ասելը, որ այդ կորպորացիայի գործողություններն ու որոշումները լիակատար կերպով ուղղորդվում են Կրեմլից եկող հրահանգներով:
Ի՞նչ կարելի է ենթադրել, երբ «Սիստեման» Քոչարյանին նման առաջարկ է անում ճիշտ այն ժամանակ, երբ վերջինիս անվան շուրջ ծագած քրեա-քաղաքական աղմուկը ոչ միայն չի հանդարտվել, այլև, դատելով Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը հաջորդած զարգացումներից, սպառնում է ավելի ահագնանա:Ենթադրությունը թերևս մեկն է՝ Քոչարյանը վայելում է Ռուսաստանի իշխանությունների միանշանակ և հուժկու աջակցությունը, և դա արդեն բացահայտ է: Սա միայն այս շղթայի օղակներից հերթականն է. հիշենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ անձնական տարբեր առիթներով Քոչարյանին հղած շնորհավորանքները: Հիշենք նաև վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացած աղմուկը, որով փորձ էր արվում Քոչարյանին ներկայացնել, որպես թավշյա հեղափոխականների զոհ ու քաղաքական հալածյալ:
Հետևությունը մեկն է՝ Մոսկվան չի դադարում Քոչարյանին որպես սեփական ու հարմարավետ գործիչ ընկալել ու թերևս նրա անձի հետ առաջիկա ինչ-ինչ ծրագրերի համատեքստում հույսեր է կապում: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է հետևյալը՝ չնայած վարչապետ Փաշինյանի բազմաթիվ ռևերանսներին, Մոսկվան վերջինիս հետ հույսեր չի կապում: Թերևս այն, որ «Սիսիտեման» քրեական պատմությունների մեջ թաղված ու Հայաստանի բնակչության մի զգալի մասի հակակարանքին արժանացած
Քոչարյանին նման առաջարկ է անում անմիջապես բանտից դուրս գալուց հետո, այդ ենթադրությունը հաստատող շատ թափանցիկ ակնարկ է:
Ակնհայտ է, որ եթե այս առաջարկությունն ընդունվի և Քոչարյանը դարձյալ ընդգրկվի «Սիստեմա» բաժնետիրական կորպորացիայի Տնօրենների խորհրդում, նրա նկատմամբ հետագա քրեական հետապնդման իրականացումն ակնհայտորեն ավելի է բարդանալու: Այն անգամ դա արդեն կարող է բերել Երևան-Մոսկվա հարաբերությունների կտրուկ վատթարացման:
Ինչպես տեսնում ենք, Մոսկվային բոլորովին չի հետաքրքում Հայաստանում Քոչարյանի հանդեպ ձևավորված հանրային վերաբերմունքը: Զարմանալի ոչինչ չկա, նման «մանրուքները» Կրեմլին երբեք էլ չեն հետաքրքրել: Ռուսական կողմի սկզբունքը մեկն է՝ մեր մարդն է, և վերջ: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «Սրիկա է, բայց մեր սրիկան է»: Հետաքրքիր կլիներ այս առիթով լսել Հայաստանի կառավարության կամ առնվազն իրավապահների արձագանքը, թեև պարզ է, որ այդպիսիք շուտ չեն լինի. չափազանց մեծ է Մոսկվայի հերթական հարվածից առաջացած շփոթմունքը:
Եվ այսպես՝ ռուսական կողմն այսպիսվ հերթական անգամ ազդարարում է, որ մինչև վերջ կանգնելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին, ինչը խիստ դժվարացնելու է «Մարտի 1-ի» գործի լիակատար բացահայտման մասին Փաշինյանի տված խոստման կատարումը: Ասենք՝ ի՞նչ «Մարտի-1»: Այստեղ ավելի լուրջ ու խորքային քաղաքական խաղ է գնում, որին դիմագրավելը Երևանի համար վստահաբար հեշտ չի լինելու:
Նյութի աղբյուր. Սեփական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ