ԼՐԱՀՈՍ

լրահոս

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Ռուսաստանը վերածվեց «գորշ գոտու»․ Երկու կտրուկ որոշում. Lragir.am

June 26, 2022, 1:12 am

2291

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է այսպես կոչված զուգահեռ ներմուծման օրինականացումը։ Օրենքը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը։

Օրենքը պաշտպանում է ռուսական ընկերություններին, որոնք ապրանքներ են ներմուծում առանց իրավատիրոջ թույլտվության, հնարավոր քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվությունից։

Ինչպես նշվում է Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի եզրակացության մեջ, օրենքի ընդունումը կապահովի ինչպես ռուսական շուկան լքած օտարերկրյա ընկերությունների արտադրանքի ներքին սպառողների շահերը, այնպես էլ, ընդհանուր առմամբ, կնպաստի Ռուսաստանի տնտեսության զարգացմանը ոչ բարեկամ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության պայմաններում։

Փորձագետներն այս օրենքն արդեն բնորոշել են որպես մաքսանենգության օրինականացում։ ՌԴ-ում հույս ունեն այս միջոցով ներքին շուկայում թույլ չտալ որակյալ ապրանքների դեֆիցիտ, շրջանցել պատժամիջոցները եւ փորձել ներկրել հատկապես բարձրտեխնոլոգիական ապրանքներ, որոնք անհրաժեշտ են նախեւառաջ ռազմարդյունաբերական համալիրին, որը կախված է արեւմտյան տեխնոլոգիաներից։

Օրենքի ընդունումը փաստում է ՌԴ պետական լեգալ կարգի եւ «գաղափարախոսության» ողջ սնանկությունը։ Պարզվեց, որ ռուսական տնտեսությունն ընդամենը արեւմտյան ընկերությունների հավաքածու է,- խոսքը քիչ թե շատ տեխնոլոգիական ոլորտների մասին է,- իսկ 2014-ից հայտարարված «ներմուծման փոխարինման» քաղաքականությունը տապալվել է, ինչպես խոստովանում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Հումքի արտահանման վրա կառուցված տնտեսաքաղաքական կլեպտոկրատ վերնախավերը ներդրումներ չեն արել երկրի զարգացման ու առաջադեմ ոլորտների «տեղայնացման» ոլորտներում։

«Զուգահեռ ներմուծման» ուղիները բազմազան են՝ Արեւմտյան երկրներում բազմաթիվ «դրածո» ընկերությունների ստեղծումից մինչեւ ԵՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղըրղզստանի օգտագործումը։ Գորշ սխեմաների մեջ են նաեւ Վրաստանը, հատկապես «Ադրբեջանն» ու Թուրքիան, որոնց միջոցով Ռուսաստանը մտադիր է ապահովել իր գազի միջնորդավորված վաճառքն Արեւմուտքում։ Ուշագրավ է, որ այսօրվանից ՌԴ-ում արգելվում է էներգակիրների արդյունահանման ու վաճառքի վերաբերյալ թվային տվյալների հրապարակումը, դրա վերաբերյալ ողջ տեղեկատվությունը գաղտնագրվում է։

Հայաստանի տարածքով «պարզեցված ռեժիմով» միջանցքներ բացելու Մոսկվայի շտապողականությունը կապված է նաեւ այս հանգամանքի հետ․ ՖՍԲ վերահսկողությամբ ցամաքային ուղիղ կապը Թուրքիայի հետ ծառայեցվելու է պատժամիջոցների շրջանցմանը հատկապես խոշոր չափերով։ Գորշ գոտիներն ու ստվերային գործարքներն ընդհանրապես Կրեմլի քաղաքականության ոճն ու տարերքն է։ Հիմա ՌԴ-ն ինքն է վերածվում գորշ գոտու՝ դեն նետելով բոլոր դիմակները։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա