ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. Փաշինյան
April 14, 2022, 8:32 pm
3293
Երեկվա իր ելույթում նա շեշտել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։
Եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխը ձեզ օրինակ, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա իր ելույթին։
Նախօրեին Փաշինյանն ասել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը։ Այս մասին խոսելով՝ շեշտել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։
Գործադիրի ղեկավարը, սակայն, ո'չ երեկ, ո'չ էլ այսօր չհստակեցրեց՝ ի՞նչ ասել է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. - «Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին ա, հարգելի գործընկերներ։ Ուշադիր էղեք՝ չհանձնելու մասին ա։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր»։
Նա երեկվա ելույթում մի քանի անգամ շեշտել էր, որ բանակցային ողջ պատմության ընթացքում՝ անցած 30 տարիներին, միջազգային հանրությունը միանշանակ ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնն ակնկալելով նաև Հայաստանից։
Փաշինյանը երեկ նաև հայտնել էր, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումը փոխվել է. եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը։
Այսօր էլ գնահատելով իր երեկվա ելույթը, Փաշինյանը, պնդեց, թե դրանով ճանապարհ է բացում Արցախի ու Հայաստանի պետականությունը պահպանելու համար։ Ասաց, թե Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից. - «Իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ ա խաղաղություն։ Կամ Ադրբեջանի համար ինչքանո՞վ ա ընդունելի էն, ինչ որ մենք ասում ենք։ Շատ ճիշտ մտահոգություններ ա, բայց խոսքը ուրիշ բանի մասին ա։ Երբ որ ես ասում եմ, որ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, ի՞նչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ՝ լավ ի վերջո մենք պետք ա օրակարգ բերենք հարցեր, մենք պիտի լցնենք բովանդակությամբ տարածաշրջանային օրակարգը»։
Նա անդրադաձավ նաև երեկվա իր ելույթին հաջորդած մեկնաբանություններին, թե այս կամ իրավիճակում արցախիները կլքեն Լեռնային Ղարաբաղը։ Շեշտեց՝ արցախցիները պետք է մնան ու կարգավիճակ ունենան՝ կրկին չպարզաբանելով, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը. - «Էնպիսի տպավորություն ա, որ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդը օր առաջ դուրս գա։ Ո'չ, մենք ասում ենք Ղարաբաղը... ժողովուրդը դուրս չպտի գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք ա ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»։
Նյութի աղբյուր. azatutyun.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ