ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վարչապետի կոչի վերաբերյալ
May 20, 2019, 3:21 am
4211
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին․ «Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից:
Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:
Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։
Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։
Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:
Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:
Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ