ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԵՐ ԲԱԺԻՆԸ – ՄԻԱՆԱՆՔ ՀԱՅԵՐԵՆՈՎ՝ ՄԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՈՎ. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
February 25, 2022, 9:24 pm
2964
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ֆեյսբուքյան գրառմամբ, կոչով դիմել է ժողովրդին.
- Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ծնողներ և զավակներ,
Հիմա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ է. և այդ պատերազմը Պուտինը հիմնավորում է նրանով, որ մարդկանց արգելվել էր սեփական լեզվով կրթություն ստանալը: Պուտինն էլ որոշեց ավելի քան 15 հազար զոհերի գնով այդ անգերազանցելի իրավունքը շահարկել որպես պատրվակ ու հագուրդ տալ իր ցնորամիտ կայսերապաշտությանը: Եվ արդեն գրեթե մեկ տասնամյակ Եվրոպայի մի զգալի հատվածում զոհել է 15 հազարից ավելի մարդ, ինչպես զոհեց մեր հրաշք պատանիների հազարյակները՝ 44-օրյա պատերազմ սկսելով:
Հիմա աշխարհում ձևավորվել է ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ, ինչպես ժամանակին ստեղծվեց ՀԱԿԱՀԻՏԼԵՐՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ: Մենք այդ կոալիցիայում կարող ենք լինել մեր համակրանքներով ու հակակրանքներով. ո՛չ մի քայլ դրանից ասդին կամ անդին: Զգայականության և անխոհեմության պատճառով մեր երկրում մեր տեսակը հատել է արդեն կրիտիկականի նվազագույն շեմը, նոր զոհաբերման իրավունք չունենք՝ պատասխանատու ենք Պատմության և Աստծո առջև:
Նորօրյա հակահիտլերյան կոալիցիայի մեր բաժինը կարող է լինել բացառապես ռուսական հոգևոր արժեքների մերժումը. իսկ այդ արժեքներից բարձրագույնը լեզուն է: Մենք պարտավոր ենք հայերենին սպառնացող Պուտինի լեզվին հասցնել ասիմետրիկ և թիրախային հուժկու հարված: Եվ դա ըմբռնումով կընկալվի և շնորհակալությամբ կընդունվի մեր քաղաքակրթական դաշնակիցների կողմից:
Ուստի հերթական անգամ խնդրում, հորդորում, կոչ եմ անում ֆեյսբուքյան ռուսատառ մեր անուն-ազգանունները դարձնենք հայերեն: Սկսենք առաջին հայացքից այդպիսի փոքրիկ մի բանից: Կես տարի անց առաջին անգամ այս խնդրանքս հնչեցնելուց ու երիցս կրկնելուց հետո ինքս անցնում եմ կոնկրետ գործողության: Այսօր երեկոյան ֆեյսբուքյան իմ ընկերների շարքից կհեռացնեմ բոլոր ռուսատառ անուն-ազգանունները՝ ներողություն խնդրելով նրանցից, որ քաղաքակիրթ աշխարհի հակապուտինյան կոալիցիային միանալու այլ տարբերակ մեր պետության համար այսօր համարում եմ արկածախնդրություն, այլապես լավագույնը կլիներ Հայաստանի դպրոցներում և բուհերում՝ գիտության և ազգամիջյան հաղորդակցման համար անպիտան դարձած ռուսերենը փոխարինել գիտության և ազգամիջյան հաղորդակցման համար պիտանի որևէ այլ լեզվով:
Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ բազմաթիվ ուսանողներին, կրտսեր ու ավագ բարեկամներին, ովքեր այս ընթացքում հետևեցին խնդրանքիս և հայատառ դարձրին իրենց անուն-ազգանունները:
Ո՛չ մի ռուսերեն անուն-ազգանուն հայազգիներիս համար:
ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ԿՈԱԼԻՑԱՅԻ ՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ