ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ինչով է պայմանավորված Հայաստան ներկրվող մեքենաների թանկացումները. 1in.am

February 3, 2022, 4:11 pm

3747

Ինչպես գիտենք, Քովիդը լուրջ ու շոշափելի խնդիրներ և գնաճ  էր առաջացրել  ավտոմեքենաների միջազգային ամբողջ  շուկայում։ Հայաստան ներկրվող  մեքենաների  թանկացումները  ուղեկցվեց 2020-ի հունվարից ԵԱՏՄ մաքսատուրքի  գների բարձրացմամբ՝զրկելով  մինչ այդ 5 տարի ժամկետով գործող արտոնյալ հնարավորություններից, ավելի ուշ ավելացավ համաշխարհային չարիք դարձած կորոնավիրուսի բռնկումը: Վերջինիս  հետևանքով, ինչպես հայտնի է, աշխարհով մեկ  տեղաշարժի, փոխադրումների խիստ սահմանափակումներն ու խոչընդոտները 2020-2021-ին  պատճառ դարձան  կտրուկ թանկացումների և առաջնային շուկայում և երկրրոդային շուկայում՝ օգտագործված մեքենաների գները: Միայն ԱՄՆ-ից ներկրված օգտագործված մեքենայի միջին գինն ավելացավ  21-28 տոկոսով, այսինքն՝ եթե 2020-ին օգտագործված մեքենան հնարավոր էր գնել 13.500 դոլարով,  մեկ տարի անց  դարձավ 17 հազար դոլար: Թանկացման  հիմնական  գործոնն այն էր, որ  գործարանները  որոշ ժամանակ  չեն աշխատել, առաջացել է  հումքի արտադրության, հատկապես  միկրոչիպերի պակասուրդի խնդիր: 11 միլիոն մեքենայի արտադրություն կամ չեղարկվել է, կամ էլ հետաձգվել: Մյուս խնդիրը փոխադրումների, այդ թվում նաև՝ ծովային  փոխադրամիջոցներով կտրուկ թանկացումն էր:  «Առաջին լրատվական»-ը մի քանի ներկրող կազմակերպություններից հետաքրքրվեց, թե ինչքան են թանկացել մեքենաները և ի՞նչ միտումներ կան այս տարվա համար։

«ԿԱՊԻՏԱԼ ՄՈԹՈՐՍ» և  «ԿԻԱ» ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի» ընկերության փոխանցմամբ՝ Քովիդի շրջանում շատ ավտոպարագաների, ավտոմասերի, հատկապես մեքենայի միկրոկրիչների (չիպ) խիստ պակասուրդ առաջանալու պատճառով  մեքենաներ ներկրելու լուրջ խնդիր է առաջացել և գները կտրուկ ավելացել են։  «Կորոնավիրուսի հետևանքով  առաջացած սահմանափակումների ազդեցությամբ մեքենաներն  այնքան էին պակասել, որ մարդիկ պատրաստ էին ցանկացած գնով գնել՝ անգամ 3-4 հազար դոլարով ավել վճարել»,-շեշտում է  աշխատակիցը։  Դրան գումարած՝ըստ աշխատակցի՝ կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոմոբիլները սկսեցին  մաքսազերծվել 15 տոկոսով, ինչը թանկացրեց  այս մեքենաները, որոնց  պահանջարկը գնալով մեծանում է: Աշխատակցի հաղորդմամբ՝ օգտագործված մեքենաները ևս անմասն չեն մնացել՝ մոտ 25 տոկոսով  բարձրացել են։

Ինչ վերաբերում է պահանջարկին, օգտագործված մեքենաներն, ինչպես միշտ,  բարձր պահանջարկ ունեն, սակայն  վերջին ժամանակներում նկատվում է միտում՝  նոր մեքենաներին նախընտրություն տալու։  Մեքենաների վաճառքի տեմպն, ըստ աշխատակցի, չի ընկել, գնորդների  պակաս չի նկատվում։

«ՋԱՔ ՄՈԹՈՐՍ» մեքենաներ ներմուծող ընկերության դիտարկմամբ՝ առաջնային  շուկայի  մեքենաների թանկացման  հարցում  երեք  գործոններ կան. Առաջինը՝ գործարաններում  են  թանկացրել՝ ելնելով ավտոպահեստամասերի թանկացումից ու դեֆիցիտից. «Եթե նախկինում մեկ ամսում կազմակերպությունները կարող էին մեքենան թողարկել, հիմա շատ ավելի դանդաղ ու երկար է տևում և ավելի թանկ արժե»,-ասում է աշխատակիցը։ Երկրորդը և ամենալուրջ խնդիրներից  մեկը, ըստ մեր զրուցակցի, ճանապարհների, փոխադրման ծախսերի, դժվարությունների  ավելացումն է։ Երրորդը՝ դոլար/դրամ փոխարժեքային տարբերության մեծացումն է, դոլարի բարձրացումն է։ Հարցին՝ թանկացման առումով  ի՞նչ միտումներ կան, արդյոք կշարունակվեն նույն տեմպով. «Շուկայում գների նվազման հավանականություն, իմ կարծիքով, չկա, լավագույն դեպքում՝ պահպանվեն ներկայիս  գները»,-պատասխանեց աշխատակիցը։ Վաճառքի տեմպերին անդրադառնալով՝ նա նշեց, որ այն ակտիվ է, ինչպես նախկինում էր, երբեք  չի նվազել, ավելին՝  կարելի է ասել  աճել է։

Նյութի աղբյուր. 1in.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա