ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԱՄՆ-ն ճանաչեց Հայաստանի օկուպացիան․ երկու թղթապանակ. Lragir.am

January 14, 2022, 1:53 am

3560

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հայաստանը համաձայնել է մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, ինչպես նաև 3+2 ձևաչափին, չնայած հայկական տարածքների օկուպացմանը։ Թուրքիան առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանության և ռուս-թուրքական դավադրության արդյունքում պարտադրված սահմանները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը 1915-23թթ. իրադարձությունները որակել է որպես Հայաստանի «թուրք-բոլշևիկյան» օկուպացիա՝ հիշեցնելով Վիլսոնի արբիտրաժը։

Ի՞նչ է մտադիր անել Հայաստանը բանակցություններում։ Դատելով ոչ պաշտոնապես և պաշտոնապես հնչեցված նախապայմաններից՝ Թուրքիան և Ռուսաստանը ձգտելու են հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի միանգամից երկու օկուպացիա՝ «1915-23 թթ․ թուրք-բոլշևիկյան» և 2020 թվականի Արցախի եւ ՀՀ տարածքների օկուպացիան։

Հայաստանի կողմից ճանաչումը Բաքվի և Անկարայի համար իրենց «ամբողջականությունը» օրինականացնելու եւ որպես պետություն լեգալացվելու միակ միջոցն է։ Դա չստացվեց ոչ ցեղասպանությունով, ոչ 2020 թվականին ուժով, ոչ էլ ցինիկ հռետորաբանությամբ։

Բաքվին հաջողվում է իր «իրավունքների» մասին համոզել միայն Հայաստանի վախկոտ քաղաքական «իստեբլիշմենթին»։ «Եթե նրանք չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ համաշխարհային հանրությունը, քաջատեղյակ են, որ 1920 թվականի նոյեմբերին մեր պատմական հողը՝ Զանգեզուրը, անջատվեց մեզանից և միացվեց Հայաստանին։ Նույնը վերաբերում է Գոյչային (Սևան), Իրևան քաղաքը Հայաստանին է փոխանցվել 1918 թվականի մայիսի 29-ին»,- երեկ ասել է Ալիևը։

Երեւանն ունի փաստարկների շատ ավելի «գեր» թղթապանակ։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին որոշում է կայացվել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Իսկ 1990 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի խորհրդարանը որոշում է կայացրել. «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, բռնակցվել է Հայկական ԽՍՀ տարածքի մասը, և հայ ժողովուրդը բաժանվել երկու մասի, համարել օրինական ուժից զրկված, միջազգային իրավունքին հակասող և անօրինական»։

Նման թղթապանակ կա նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ Սեւրի պայմանագիր, Վիլսոնի արբիտրաժ, 1921 թվականի ռուս-թուրքական անօրինական պայմանագրեր և ԱՄՆ-ի կողմից օկուպացիայի փաստացի ճանաչում։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կօգտագործի՞ այս փաստարկները։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա