ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՉԷ, ԵՎ ՎԵ՛ՐՋ. Միքայել Հայրապետյան

December 2, 2021, 6:01 pm

3734

«Հայաստանը Ռուսաստան չէ և վե՛րջ» գրում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՉԷ, ԵՎ ՎԵ՛ՐՋ

Դեկտեմբերի 2-ը Հայոց պետականության վերացման օրն է: Ռուսական հորդորով, զենքով, զինամթրքով, պարենամթերքով 1920թ. սեպտեմբերի 23-ին թուրքական բանակը պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ: Ռուսները պատերազմի դադարեցման համար Հայաստանից պահանջեցին նույնը, ինչ այսօր, 1. Թույլ տալ, որ հայկական ճանապարներով ռուսական զենքն ու պարենամթերքն անարգել անցնեն Թուրքիա, 2. Ճանապարհների վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին, 3. Հարևանների հետ սահմանազատումների հարցը հանձնել Ռուսաստանին:

Հայկական կողմը, բնականաբար, չէր համաձայնում, ուստի թուրքերին աջակցվեց, որպեսզի գրավեն Կարսը, Նախիջևանը, անգամ՝ Գյումրին (համեմատել Վարանդայի, Հադրութի, Շուշիի գրավման հետ): Երբ այդքանից հետո էլ Հայաստանը չհամաձայնեց զիջել պետականությունը, Ռուսաստանն առանց պատերազմ հայտարարելու, Խորհրդային Ադրբեջանի տարածքից հարձակվեց Հայաստանի վրա՝ ամբողջ ճակատով՝ Տավուշից մինչև Սյունիք: Սյունիքում Նժդեհը հաջողությամբ ջարդեց ագրեսորին, մինչդեռ Իջևանի կողմից հարձակված ռուսական բանակը մարտերով հասավ Երևան, դեկտեմբերի 2-ին: Ռուս-հայկական անհավասար պատերազմը ստիպեց Դրոյին Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ կնքել պայմանագիր, որով ավարտվեց մեր պետականությունը: Այդ նույն օրը, երբ ռուսները Երևանում հայերին պարտադրեցին պայմանագրով հրաժարվել պետականությունից, Գյումրիում նրանց եղբայր թուրքերը պարտադրեցին կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Դեկտեմբերի 2-ը մեր պատմության ամենասև օրերից է, ինչպես 1915թ. ապրիլի 24-ը և 2020թ. նոյեմբերի 9-ը:

Ռուս-թուրքական պայմանավորվածությունների դեմն առնելու այսօր մեր հիմնական զենքը մեր գիտական միտքը, կամքը և քաղաքակրթական դաշնակիցներն են: Եթե գիտական մտքի և քաղաքակրթական դաշնակիցների հարցը վերապահված է պետության գլուխ կանգնածներին, ապա կամքը պահանջվում է բոլորիցս: Անե՛նք յուրաքանչյուրս մեզնից կախվածը՝ սկսելով ամենափոքրից: Թախանձագին խնդրում եմ բոլոր ազգականներիս, հայերնակիցներիս, մերժել «ռուսական հոգու կարկասը»՝ ռուսաց լեզուն, որ արշավում է մե՛ր Հոգու կարկասի՝ Հայոց լեզվի դեմ:

Դեկտեմբերի 2-ին ամեն տարի պուտինյան պետության ղեկավարները սիրո ժայթքումներ են ունենում թուրքերի հետ՝ այցելելով Անկարա կամ Կրեմլում ընդունելով իրենց եղբայրներին: Մենք էլ այս օրը դարձնենք հոգևոր դիմադրության շարժման սկզբնակետ, շրջենք պատմության անիվը՝ սկսելով ֆեյսբուքյան մեր անուն-ազգանունները ռուսերենից հայերեն դարձնելով: Մինչև տարեվերջ ոչ մի հայ՝ ռուսատառ անուն-ազգանվամբ: Իմ բաժին վիրտուալ Հայաստանը ինքս դեկտեմբերի 31-ին կմաքրեմ ռուսատառ բոլոր անուն-ազգանուններից: Հայաստանը Ռուսաստան չէ, և վե՛րջ: Զարթոնք կարող է բխել միայն Հոգևոր զարթոնքից, իսկ մեր Հոգին մեր Լեզուն է:

Կրկին թախանձագին խնդրում եմ իմ ազգականներին, ինձ անծանոթ ընկերներին, եթե անգամ զգուշանում եք ռուսերենը ջնջել ու դարձնել հայերեն, ապա գոնե զուգորդեք դրանք նաև հայերենով, ընդ որում՝ առաջինը հայատառը գրելով: Աստված պահպանվածներին է պահպանում»: - գրել է Հայրապետյանը:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա