ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
«3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը»․ Սիլվա Համբարձումյանը մանրամասնում է.Civic.am
November 22, 2021, 6:32 pm
3716
«2018թ. հետո ինձ չեն կանչել հարցաքննության, տեղյակ չեմ, թե ինչու են հիմա Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Նշենք, որ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքով 2018թ.-ին հարուցված քրեական գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս գործով մեղադրանք չէր առաջադրվել, սակայն այսօր պարզվեց, որ նա ևս որպես մեղադրյալ է ներգրավվել և հրավիրվել հարցաքննության։
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել է Կոմիտե՝ հարցաքննության: Իսկ ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցաքննության հրավերի ծանուցմանը, Ֆեյսբուքի իր էջում գրառել էր. «Եվ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…»:
Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ իր ցուցմունքում նշել է, որ 2008թ.-ին 7մլն դոլար կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն արաբների հետ իր գործարքին. «Վաճառքի գործարքը Էմիրաթների հետ էր: 7 մլն դոլար կաշառքը տվել եմ Սամվել Մայրապետյանին, նա որպես միջնորդ էր հանդես գալիս: 3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը: Այդ գործարքը եղել է 2008թ.-ին, բայց քանի որ ես 2 մլն-ը փոխանցում եմ արել, 5 մլն դոլարը կանխիկ եմ տվել, դրա համար 2018թ. բացահայտվել է»:
Ըստ քրեական գործի՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Ռոբերտ Քոչարյանը նրանից ստացել է 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Իսկ Արմեն Գևորգյանը 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով դատաքննությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
Նյութի աղբյուր. civic.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ