ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Հայաստանին ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ կտրամադրվի 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում․ համաձայնագիրը ստորագրվեց

May 8, 2019, 5:22 pm

4092

Ինչպես հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։ 

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։ 

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: 

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն ցուցաբերելու  համար` Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և  միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։   

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։  Ալեքս Սոկոլովսկու խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», - ասել է Ալեքս Սոկոլովսկին։   

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։ 

2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի  թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար: 

ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36  ԱՄՆ դոլար: 

Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։

Նյութի աղբյուր. Tert.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա