ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Դիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում

May 7, 2019, 2:02 pm

3799

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր. © shamshyan.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա