ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Մոսկվան ու Անկարան մեծ թափով իրականացնում են «3+3 պլատֆորմը», որ մեզ համար կունենա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի աղետալի հետևանք. Lragir.am
March 9, 2021, 5:36 pm
6363
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին: ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ:
«Մեր զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը
Պարոն Հայրապետյան, օրերս Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց մենք կստիպենք նրանց դա անել: Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մեր երկիրը հիմա այնպիսի մերձանիշխանական վիճակում է, որ Ալիևը հիմքեր ունի նման պնդման համար, մանավանդ երբ զգում է Թուրքիայի և Ռուսաստանի անվերապահ աջակցությունը: Ռուսաստանը հենց այս օրերին Դաղստանում լայնամասշտաբ շինարարություն է սկսել երկաթուղու, օդանավակայանի, նավահանգստի և ավտոճանապարհների նորոգումների ու արդիականացման ուղղությամբ, կառուցում է նոր տերմինալներ, ինչի մասին ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարեց դաղստանցի պաշտոնյան: Նրանք հիմնավորապես նախապատրաստվում են ռուս-թուրքական «3+3 պլատֆորմի» իրականացմանը, որ մեզ համար կունենա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի աղետալի հետևանք: Նրանց հիմնական թիրախը հենց Մեղրին է, ուր տրոփում է Հայաստանի պետականության սիրտը: Սյունիքի շուրջ ստեղծված ներկա վիճակը տագնապահարույց է: Թեկուզ միայն հոգեբանորեն՝ ներկա պարտված իշխանությունը օբյեկտիվորեն չի կարող ըստ արժանվույն պաշտպանել երկրի ռազմավարական շահը՝ այն կրկին անգամ մանրադրամի վերածած բորենիների առջև: Մենք հատել ենք մեկ տասնամյակ շարունակ զգուշացրածս ալեքսանդրապոլյան սահմանը, մոտենում ենք այն փաստաթղթավորելու Մոսկվա-Կարսի ողբերգությանը՝ ռազմավարական աղետին:
Կապանի քաղաքապետը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ թե նոր դիտակետ է տեղադրել Նոր Առաջաձորի հատվածում, այլ 2 նոր վերակարգ է տեղադրել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և իշխանությունները որքանո՞վ են համարժեք արձագանքում կամ, առհասարակ, արձագանքում են, թե ոչ:
Վստահում եմ Կապանի քաղաքապետի ասածին. նա գոնե առ այսօր չի ստել իշխանության և «17»-ի պես: Իսկ մեր իշխանությունները, կրկնեմ, օբյեկտիվորեն չեն էլ կարող համարժեք արձագանքել երակարաժամկետ ու հեռահար աղետի այս վիճակին: Ախր, իրե՛նք են առաջին հերթին նոկաուտի հասցվել հենց նրանց կողմից, ում գործողություններին պետք է արձագանքեն. դա անհնար է, ուշքի գալու համար ժամանակ է պետք: Նրանք այնքան ծեծված, կռացված ու շփոթեցված են ռուս-թուրք-ազերիների կողմից, որ նույնիսկ չեն զորում խիզախել ու հայացքն ուղղել դեպի մեր քաղաքակրթական դաշնակիցները՝ ԱՄՆ և Եվրոպա: 17-ականներն էլ իրենց հերթին են հարվածում առանց այդ էլ ծնկած իշխանության թույլ ու թուլացած գլխին, որի՝ իշխանության կառչած լինելու համառությունը կարող է կործանարար լինել: Պարտություն չկրած, պարտությունը չհանդուրժող դեմքեր են պետք՝ գեներալ դը Գոլի, Մոշե Դայանի, Կոնրադ Ադենաուերի նման:
Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, երբ մի կողմից տեսնում ենք արտահերթ ընտրությունների շուրջ փորձում են համաձայնության գալ, մյուս կողմից ընդդիմադիրները դրան համաձայն չեն: Արդյոք այս իրավիճակում ընտրությունները կարող են ելք լինել:
Արդեն սկսում եմ մտածել, որ մեր իշխանությունն արտահերթ ընտրություններն ուշացրեց այնքան, որպեսզի նույնիսկ արտահերթը ներազգային լարվածության լիցքաթափման ու իրականում լեգիտիմ իշխանության ձևավորման միջոց չլինի, և քաոտիկ վիճակում իշխանությունը հանձնվի Ռոբերտ Քոչարյանին: Մի փոքր հույս են ներշնչում Լևոն Տեր-Պետրոսյանի լայնախոհ սթափությունն ու Սերժ Սարգսյանի զուսպ մոտեցումները, ինչպես նաև մեր ժողովրդի հավաքական զգայնությունը, որն ըստ էության բոյկոտել է թե՛ պարտված ու սնանկ իշխանությանը, թե՛ վստահություն չներշնչող 17-ականներին:
Եթե լինեն արտահերթ ընտրություններ, արդյոք հասարակությունն այդ ընտրություններում ունենալու է այլընտրանք, թե՞ կրկին պայքարը հների ու ներկաների միջև է լինելու: Արդյո՞ք կգտնվեն ուժեր, որոնք կկարողանան հանրության համար ավելի համոզիչ լինել:
Հենց հիմա իշխանությունն ու 17-ականներն անում են հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդն այլընտրանք չունենա: Սակայն, մեր ժողովուրդը հենց օրհասական պահերին է կարողացել իր միջից դուրս բերել սթափ առաջնորդներ, որոնք խորտակվող մեր նավը մի կերպ փրկել են: Դրա վկայությունն է Գարեգին Նժդեհի ֆենոմենը, մասամբ նաև՝ Ալեքսանդր Մյասնիկյանինը: Պահպանողականներն այդ այլընտրանքն առաջարկելու նպատակով կփորձեն պարտության բեռան տակ չկքած ու հնարավորինս անբասիր ժողովրդավարական ուժերի հետ մի բան անել. առաջն Աստված»:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ