ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

«Ռուսական խողովակով հայկական բանակի վերականգնում»․ Երկու պատերազմներն ու կորուստները դաս չեղա՞ն. Lragir.am

February 28, 2021, 4:25 pm

4018

Արմեն Սարգսյանն առարկություններով հետ է վերադարձրել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, կառավարությունը սակայն անմիջապես այն հետ է ուղարկել նախագահական, հայտարարելով, որ նախագահի առարկություններն անհիմն են։ Իր հերթին, նախագահի քայլը ոգեւորություն է առաջացրել «Հայրենիքի փրկության շարժման» շարքերում՝ հիմա կամ երբեք։

Ինչու ԳՇ-ն ընդվզեց այն բանից հետո, երբ պայթեց Իսկանդերի սկանդալը։ Եվ ոչ օրինակ ռազմական գործողությունների օրերին, կամ եռակողմ հայտարարությունից հետո, երբ ըստ 17-ի փրկիչների ու զինվորականների՝ Նիկոլ Փաշինյանն անհիմն, դավաճանական հրամաններ էր արձակում, երկիրը տանում պարտության եւ այլն։ Ով ով, բայց զինվորականները պետք է որ ներսից իմանային այդ մասին։

Նոյեմբերի 9-ից հետո «պարտության մեղքը եւ դավաճանությունը» մնում է ներհայկական դիմակայության միակ թեման, որը նյութական, քարոզչական ու շանտաժային բնույթի առատ սնուցում է ստանում Մոսկվայից։ Հայաստանի դեմ չդադարող քարոզչությունն, այդ թվում հայկական ազգանուններով պրոպագանդոնների, հատուկ ծառայությունների հետ կապված տելեգրամյան ալիքների ու հայաստանյան ռուսահայ մեդիայի միջոցներով, մատնում են Մոսկվայի անհանգստությունը։

Ռուսաստանը Ղարաբաղի պատերազմում ծանր քաղաքական, իմիջային ու ռազմական հարված է ստացել։ Դաշնակցին հանձնելու, պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու, սպառազինության հետ կապված հանգամանքները Մոսկվան փորձում է փոխհատուցել սաստիկ քարոզչությամբ եւ սպառնալիքներով։ 2016-ի եւ 2020-ի պատերազմները ցույց են տալիս (ընդ որում, այն ժամանակվա եւ ներկայիս քաղաքական ու ռազմական ղեկավարության հայտարարությունները դա են վկայում), որ Հայաստանին սպառազինության մատակարարումներին զուգահեռ Բաքվին երաշխիքներ են տրվել դրանց կիրառման իմաստով, իսկ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ն ու զորախումբը լրացուցիչ երաշխիքներ են հայկական նախաձեռնությունները զսպելու իմաստով։ Այսինքն, խնդիրը ոչ միայն ռուսական սպառազինության որակն է, այլեւ քաղաքական կողմը։

Դա ավելի ակնհայտ դրսեւորվեց 2020-ի պատերազմում։ Մոսկվան ցանկանում է իր վրայից գցել պատասխանատվությունը, միաժամանակ պահպանելով ազդեցությունը հայկական բանակի վրա։ Հատկապես բանակի պարագան խիստ կարեւոր է թուրքերի հետ ծրագրերն անխափան իրականացնելու համար․ 1921-ի մարտ 16-ի հարյուրամյակի նախօրեին։ Դա է պատճառը, որ Իսկանդերի մասին վարչապետի խոսքը «պայթեցրեց» իրավիճակը․ դա ակնարկ էր, որը Ռուսաստանում ճիշտ հասկացան, ի տարբերություն հայաստանյան անհեթեթ ու զավեշտալի արձագանքների։ Ընդ որում, հայ զինվորականների մեկնաբանություններն առավել քան տարօրինակ էին, մեղմ ասած։

Մոսկվան սպառնաց նոր պատերազմով, եթե Հայաստանը փորձի փոխել իր անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունը։ Դա իսկապես կյանքի ու մահվան հարց է ռուսների համար, սակայն այդպիսին է նաեւ Հայաստանի համար (սա էլ «հայ-ռուսական շահերի համընկնումը»)։ Եթե տեղի է ունենում մեր բանակի «վերականգնումը զուտ ռուսական խողովակով» եւ անտեսվում են ՆԱՏՕ-ի եւ այլ երկրների հետ ռազմական համագործակցության հնարավորությունները, դա նշանակում է զրկվել տեխնոլոգիական արդիականացման հնարավորություններից, թուրքական բանակի տեխնոլոգիական անընդհատ աճի պայմաններում։

Մինչ այդ, ռուսներին առայժմ հաջողվում է սրել ներքին դիմակայությունը Հայաստանում, կառավարության ապիկարության ու 17 ակնթարթների մոտիվացիայի պայմաններում։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա